«Պրովոկատոր» կա
«Ձեռքներդ հեռու Արցախից. Արժանապատվության պահանջ-երթ» նախաձեռնության կազմակերպած ակցիայի անդամները քիչ առաջ երթով հասան ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ, որտեղ ոստիկանները պատ էին կազմել՝ թույլ չտալով երթի մասնակիցներին մոտենա ԱԳՆ շենքին: Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ իրենց շարքերում «պրովոկատոր» կա, որը փորձում է միջադեպ հրահրել: Նրանք դիմեցին ոստիկաններին՝ հորդորելով իրենց շարքերից հեռացնել այդ տղամարդուն:
