Լարված դրություն՝ ՌԴ դեսպանատան դիմաց
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երեւանի Ազատության հրապարակից մեկնարկել է «Ձեռքներդ հեռու Արցախից. Արժանապատվության պահանջ-երթ» նախաձեռնության կազմակերպած ակցիան դեպի Հայաստանի արտաքին գործերի նախարարություն եւ ՌԴ դեսպանատուն: Ինչպես հայտնում է Hayeli.am-ի թղթակիցն, այս պահին ոստիկանները պատ են կազմել՝ արգելելով երթի մասնակիցներին անցնել փողոցը մոտենալ ՌԴ դեսպանատանը: Այս պահին լարված դրություն է ՌԴ դեսպանատան դիմաց. ցուցարարները փորձում են ճեղքել ոստիկանական պատը: Նշենք, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 21-22-ը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան: Սերգեյ Լավրովին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
