Հերթը Meydan TV-ինն է

Ադրբեջանական Meydan TV-ի դեմ ավելի վաղ սկսված հետապնդումը շարունակություն է ստացել: Արդեն քրեական գործ է հարուցվել եւ դրանով մոտ  15 լրագրող է անցնում: Այդ մասին Turan-ին հայտնել է փաստաբան Էլչին Սադիգովը: Փաստաբանը նշել է, որ ապրիլի 18-ին Նարիմանովյան շրջանային դատարանը հրաժարվել է քննել իր պաշտպանյալ լրագրող Շիրին Աբբասովի բողոքը, որը համագործակցում էր    Meydan TV-ի հետ եւ անցյալ տարվա սեպտեմբերին 30 օրով կալանքի էր առնվել եւ պահվել ՆԳՆ-ի Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում   (ԿՀՊԳՎ): Բողոքում պահանջվում էր անօրինական ճանաչել Աբբասովին ԿՀՊԳՎ-ում պահելը, նրա նկատմամբ կտտանքների կիրառումը, անմարդկային վերաբերմունքը, խուզարկությունը նրա բնակարանում, ինչպես նաեւ երկրից մեկնելու արգելքը: Նարիմանովյան շրջանի դատավոր Թուրգայ Բայրամովը որոշում է կայացրել բողոքն ուղարկել Նասիմինյան շրջանային դատարան` դա հիմնավորելով նրանով, որ   Meydan TV-ի «պաշտոնատար անձանց» նկատմամբ Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչությունում քրեական գործի հետաքննություն է իրականացվում: Սադիգովը նշել է, որ քրեական գործը հարուցվել է դեռեւս  2015-ին (ըստ երեւույթին, դեռեւս սեպտեմբերին), երբ Աբբասովը ձերբակալվել էր: Այդ ժամանակ, նրա փաստաբանի խոսքով, ԿՀՊԳՎ-ում Աբբասովի նկատմամբ ճնշում էր գործադրվել Meydan TV-ի  ղեկավարության եւ գործընկերների դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով: Սադիգովի խոսքով, գործով   15 լրագրող է անցնում: Չնայած` դեռեւս որեւէ մեկին կոնկրետ քրեական մեղադրանք չի ներկայացվել: Սակայն լրագրողներին արգելված է մեկնել երկրից, ոմանց տանը խուզարկություն է կատարվել եւ առգրավվել են սարքավորումներ: Փաստաբանը քրեական գործը հորինովի է համարում` հիշեցնելով, որ համանման հոդվածներով քրեական գործեր է հարուցվել նաեւ տասնյակ ՀԿ-ների նկատմամբ, իսկ նրանց ղեկավարները դատապարտվել են:  

դիտվել է 79 անգամ
Լրահոս
37-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է Վրաստանում տարածվել է RSV վիրուսը. հոսպիտալացման դեպերը աճել են Բելառուսը չեղյալ է հայտարարել Կրասնոդարը կհաղթահարի Սպերցյանի կորուստը, սարսափելի ոչինչ չկա․ Մոստովոյ Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին. Ոսկան Սարգսյան Իշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Հասրաթյան Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն Ռուսական տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում Իրանի հարվածը աշխարհի ամենամեծ նավթատարին տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքից հետո․ իրանագետ Դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, որ եկեղեցում հարգանք չեն դրսևորել հավատացյալների նկատմամբ Սերո Խանզադյան փողոցի մի քանի տներում բռնկված հրդեհը մարվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը գտնվում է Իրանում. Ռուսաստանի դեսպան Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Դատարանը խուսափել է որևէ կերպ հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները «Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am