Սադրանքի փորձ ԱԳՆ շենքի մոտ
«Ձեռքներդ հեռու Արցախից» բողոքի ակցիայի մասնակիցները, երբ հասել էին ՀՀ ԱԳՆ շենքի մոտ, մի կին սկսել է աղաղակել և հայտարարել, որ ազգը պառակտվում է: Ինչպես hayeli.am-ի թղթակիցն է հայտնում՝ կինը հայտարարել է, թե պետք չէ վարկաբեկել Ռուսաստանի հայերին, քանի որ այս կերպ պառակտվում է ազգը: Սակայն նրա խոսքը կիսատ է մնում, և ոստիկանները հեռացրել են նրան ԱԳՆ շենքի մոտից: Այնուհետև ելույթ են ունեցել Դավիթ Սանասարյանը, Անահիտ Բախշյանը և Ստյոպա Սաֆարյանը: Դավիթ Սանասարյանը հիշեցրել է, որ Ռուսաստանի «բանտերից մեկում գերեվարության մեջ է Հայաստանի ու Արցախի լավագույն զավակներից մեկը` Լևոն Հայրապետյանը»: Դավիթ Սանասարյանը նկատել է, որ առայժմ սրանք իրազեկման երթեր են, սակայն, կդիմեն այլ մեթոդների, եթե փորձեն ճնշել կամ վախեցնել: Դավիթ Սանասարյանը Հայաստանում հակառուսական տրամադրությունների հետ կապված ասել է, որ ռուս էթնոսի դեմ որևէ տրամադրություն չկա, կա տրամադրություն Ռուսաստանի վարած քաղաքականության դեմ: Ելույթները շարունակվում են, որից հետո երթի մասնակիցները շարժվելու են դեպի ՌԴ դեսպանատուն:
