Անհաջող էր.ԱԳ փոխնախարարը Համայն Ռուսիո պատրիարքի հայտարարության մասին
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր՝ հունվարի 14-ին, կառավարության այս տարվա առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Համայն Ռուսիո պատրիարք՝ Կիրիլի հայտարարությանը, թե Օսմանյան Թուրքիայում քրիստոնյաներ չեն ոչնչացվել: Քոչարյանը այդ արտահայտությունը մեկ բառով որակեց՝ անհաջող: Հարցին, թե դա կարո՞ղ է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Դրանից հետո եղավ իրենց մամուլի խոսնակի մեկնաբանությունը, որ իբր դա չի վերաբերում Հայոց ցեղասպանությանը և այլն: Ես կարծում եմ, ամեն դեպքում այդ հայտարարությունը շատ անհաջող էր»: Լրագրողները փորձեցին ճշտել, թե դա պատահական հայտարարություն էր, թե մշակված քաղաքականություն, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ես ընդամենը արձանագրեցի, որ դա շատ անհաջող հայատրարություն էր: Ավելին չեմ կարող ասել»: Աստղիկ Ավագյան
