Տարածաշրջանն արդեն չի հանդուրժի նոր ճգնաժամեր. Իրանի խորհրդարանի նախագահ
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին անդրադարձել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: «Մեր տարածաշրջանը լի է ճգնաժամերով: Իրաքում, Սիրիայում, Լիբիայում կան խնդիրներ, Թուրքիայում երբեմն տեղի են ունենում պայթյուններ: Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Աֆղանստանում ու Պակիստանում: Տարածաշրջանն արդեն չի հանդուրժի նոր ճգնաժամեր: Բնականաբար, հնարավոր է՝ նրանք վերսկսեն հակամարտությունը, սակայն անհայտ է, թե ինչպիսին կլինի արդյունքը: Մենք մշտապես Հայաստանում ու Ադրբեջանում մեր գործընկերներին խորհուրդ ենք տալիս օգտագործել այնպիսի որոշումներ, որոնք չեն ավարտվում պատերազմով: Մենք բոլորս պետք է ջանքեր գործադրենք, որ այդ հարցը կարգավորենք խաղաղ ճանապարհով»:
