ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ. ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ դեսպան Ալեքսանդր Վերշբոուն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Վերշբոուն այսօր հանդիպել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի հետ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում անհապաղ պահանջվում է լարվածության թուլացում եւ դիվանագիտական առաջընթաց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո», - գրել է Ալեքսանդր Վերշբոուն իր թվիթերյան էջում:
