Մանրամասներ Երևան Լավրովի այցից
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-22-ին Երեւան այցի ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշակի մշակումներ կառաջարկի։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Խոսել այն մասին, թե դա ինչ պլան է, ծրագիր, նախագիծ կամ փաստաթուղթ, կարծում եմ, ճիշտ չէ։ Խոսքը որոշ մշակումների, տարբեր գաղափարների քննարկման մասին է»,- ասել է Զախարովան։
