ԱԺ ղեկավարության խայտառակ պահանջը՝ դեկրետում եղած աշխատակցից

«168 Ժամ»-ը գրում է․ «ԱԺ աշխատակազմի կրճատումների շարքում հերթական խայտառակ դեպքն է գրանցվել նախօրեին: 168.am-ին հայտնի դարձավ, որ երեկ ԱԺ ղեկավարությունը պահանջել է, որպեսզի դեկրետում գտնվող տնտեսական բաժնի մասնագետն ազատման դիմում գրի:

Աշխատակազմի ղեկավարի հորդորով քարտուղարությունից զանգել են նորածնի մորը և կանչել խորհրդարան՝ հրահանգելով, թե՝ «արի ազատման դիմումդ գրի, գնա երեխա պահելու»:

Նշենք, որ ԱԺ աշխատակազմի կողմից այս օրերին արձանագրված ոչ իրավաչափ 55 ազատումներիի շարքում այս մեկը, թերևս, ամենաաղմկահարույցը կդառնար ԱԺ-ից վիրահատարան հասած Սասուն Պետրոսյանի հայտնի դեպքից հետո, եթե խելամիտ ինչ-որ մեկի հորդորով վերջին պահին աշխատակազմի ղեկավարին չհասկացնեին, որ հետքայլ չանելու դեպքում իրավական լուրջ խնդիրների առջև կկանգնի:

Ի դեպ, մեր տեղեկություններով, ԱԺ աշխատակազմի ղեկավարին հուշողը դեկրետում գտնվող կնոջ ՀՀԿ-ամերձ ամուսինն է եղել: Կան նաև խոսակցություններ, թե հուշել է ԱԺ իրավաբանական բաժնի շարքային աշխատակիցներից մեկը, որի ներկայությամբ ղեկավարությունն ամեն օր քննարկել է խանգարող հին աշխատակիցների ցանկը, և յուրաքանչյուրից ազատվելու սխեմաներն են մշակվել:

Ավելի ուշ ԱԺ-ից զանգահարել են դեկրետի մեջ գտնվող ԱԺ աշխատակցուհուն՝ առաջարկելով գնալ խորհրդարան և որոշել, թե որ հաստիքին է ցանկանում հաստատվել հետագայում: Եվ ուշագրավ է այն, որ, ինչպես իրավաբանական վարչության, այնպես էլ արարողակարգի և մյուս բոլոր վարչության պետերին առաջարկվում է, մեղմ ասած՝ հրաժարվել պետծառայողի մինչ այդ վաստակած բարձր դասային աստիճանից և դառնալ առաջին կարգի մասնագետ: Հակառակ դեպքում ասում են՝ լքեք աշխատակազմը:

Մինչ այդ նույն կերպ ազատել են նաև նրա վերադասին՝ Ֆինանսատնտեսական վարչության պետ Արթուր Թամազյանին ու նրա տեղակալ Գրիգոր Կիրակոսյանին:

Հիշեցնենք, այս օրերին մեծ աղմուկ բարձրացրած ԱԺ աշխատակազմի կադրային ջարդին 168.am-ը անդրադառնում է պարբերաբար:

Եվ որքան էլ զարմանալի թվա, երկու ամիս առաջ մեկնարկած կառուցվածքային փոփոխություններն առայժմ հրապարակված չէ, ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջի համաձայն՝ այն հրապարակված չէ խորհրդարանի պաշտոնական կայքում, ինչը նշանակում է, որ այն իրավական ուժ չի ստացել:

Հետևաբար՝ հարց է առաջանում, իսկ ի՞նչ հիմքով է շարունակում խիզախաբար ամեն օր ազատումների դիմումներ կորզել ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը, և ինչու է այդքան գաղտագողի պայմանագրեր կնքում իր համար ցանկալի նորեկների հետ, որոնց ով լինելը, մասնագիտական կարողությունները չեն քննարկվում փաստորեն մրցութային կարգով:

Ավելին՝ նրանց համար շրջանցում են օրենքի պահանջը, և հնարովի ընթացակարգերով աշխատակազմի տնօրինությունը, ինչպես խոստովանել է 168.am-ի հետ զրույցում՝ կնքել է պայմանագրերի հիմնական մասը:

Հիշեցնենք, որ ԱԺ աշխատակազմի իրավաբանական ստորաբաժանման այլևս նախկին ղեկավար Սպարտակ Առաքելյանը, որին ևս հրաժեշտ է տվել ղեկավարությունը նույն ձեռագրով, 168.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ նոր ղեկավարության պատվերով դրսի ձեռքով կարված կառուցվածքային փոփոխության փաթեթը այդպես էլ չի մտել իրենց վարչություն՝ այլ օրենքների հետ ճշգրտումների ու փորձագիտական կարծիքի համար: Ավելին, այն որպես իրավական ակտ՝ այդպես էլ վիզա չդրված, սկսել է գործել, ինչն ապօրինի հերթական քայլն է ղեկավարության կողմից:

Ս. Առաքելյանը խոսել էր նաև ազատման հրամանների իրավական խոցելի հիմքերի մասին՝ նշելով, որ խառնաշփոթ առաջացրած չարաբաստիկ իրավական ակտն ըստ էության գոյություն չունի:

Ի դեպ, զարմանալիորեն լուռ է այս աղմուկի ֆոնին խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը, որի ստորագրած նոր կառուցվածքի պլանը, ասում են, պարբերաբար խմբագրվում է: Ինչպես ավելի վաղ գրել էինք՝ ԱԺ աշխատակազմից հարկադրաբար և կամայականորեն ազատվածները, ավելի քան 55 պետծառայող և հանրային ծառայող, միավորվել են, և պատրաստվում են հայցով մտնել վարչական դատարան, իսկ պլանավորվող բողոքի ցույցերի մասին առայժմ նոր բան չեն հաղորդում»։

դիտվել է 4068 անգամ
Լրահոս
Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի. Միհրան Հակոբյան Նիկոլական իշխանության կողմից կասկածը հեռացնելու ձևը Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Գուտերեշ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության․ Նարեկ Կարապետյան Սպասվում են եղանակային փոփոխություններ Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել 3-ամյա Տիգրանին սպանած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվել Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից. Նժդեհ Իսկանդարյան․ Sputnik Արմենիա Ի գիտություն Արցախը հանձնածի՝ պատմության մեջ ոչ մի աղետ առանց պատասխանատվության չի մնացել. Մետաքսե Հակոբյան Ջերմուկում հակառակnրդը Երևանի տարածքի չափով առաջ է եկել Հայաստանի սուվերեն տարածքում․ Նարեկ Կարապետյան ՆԳՆ մանրամասներ է հայտնում «Կանազ» մշակույթի տան հրդեհից․ տուժածներ կա՞ն Իսրայելն Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել հակամարտության սկզբից ի վեր Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը փոխհատուցում է պահանջում Իրանից Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ Հունգարիայի վարչապետը կոչ է արել Ուկրաինան բուֆերային գոտի ճանաչել Պարսից ծոցում լարվածության թուլացման բանակցությունների հարթակ կարող են լինել Պակիստանը կամ Թուրքիան Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվեց զինվորի բուժումը Հնդկաստանում Գերմանիայում դատարանը վճռել է ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող ռումինացուն Թուրքիան և Անգլիան խորացնում են ռազմական համագործակցությունը Ալիևի «սերբական արշավանքը». ինչի՞ մասին էր փետրվարյան հանդիպումը «Քանդենք պետությունը» կուսակցության նախընտրական շանտաժը. ի՞նչ կլինի Փաշինյանի վերընտրվելու դեպքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am