Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ նետելու մեջ մեղադրվողը չկալանավորվեց
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Հովհաննես Շահնազարյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու մեջ մեղադրվող Հովհաննես Մուրադյանի նկատմամբ կալանավորումը կիրառելու մասին քննիչի միջնորդությունը՝ ՀՀ քր.դատ.օր-ի 235-րդ հոդվածով նախատեսված և միջնորդության մեջ վկայակոչված հիմքերի բացակայության պատճառաբանությամբ: Այս մասին «Փաստինֆո»–ին հայտնել է մեղադրյալի պաշտպան, հանրային պաշտպան Մարինե Ֆարմանյանը: Պաշտպանը հավելեց, որ իր պաշտպանյալին քիչ անց ձերբակալումից կազատեն և չհեռանալու ստորագրությամբ կտեղափոխեն «Նուբարաշեն» հոգեբուժարան, որտեղ նրա նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն կկատարվի: Մանրամասները՝ սկզբանղբյուր կայքում
