Դեսպանն այցելեց Լևոն Տեր-Պետրոսյանին,Մելլաթ բանկը Լևոնին փող տվեց,ինքն էլ թույլ տվեց,որ բանկն աշխատի մեր երկրում.սկանդալային հայտարարություն Սերգեյ Շաքարյանցից

Հարցազրույց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի հետ:/Մաս 1-ին/

-Սկսենք մեր հարևան Թեհրանից,վերջերս խիստ դիտողություններ անելով այսօրվա իշխանությանը,ասել էիք՝ «սա ձեզ համար Իջևանը չէ,սա Թեհրանն է,մի քիչ տղայավարի պահեք ձեզ»:Ի՞նչ է դա նշանակում,և ի՞նչ նկատի ունեիք,որ նման խիստ շեշտադրումներով խոսեցիք:

-Մենք անդրադառնո՞ւմ ենք միայն Մհեր Գրիգորյանի այցին :

-Եվ նա ,և նա:

-Ով քիչ թե շատ հետևողական դիտարկում է Իրանի շուրջ և Իրանում կատարվող իրադարձությունները,կիմանա ,որ վերջերս առնվազն 2 անգամ Իրանի իշխանությունները մեղադրել են Թուրքիային,որ Թուքիայի տարածքից ահաբեկչական խմբեր հարձակվում են Իրանի դեմ,փորձում են ներխուժել Իրանի տարածք :Սա դեղին քարտ է Իրանի կողմից Թուրքիայի հասեցին:Եթե համադրեմ այն ,ինչ կատարում է ուրիշ հարևան երկրների հետ,ապա նախազգուշացումներից հետո կհետևի առաջարկություն,որ թուրքերը իրենց ուժերով,իրենց տարածքում սահմանների անվտանգությունը ապահովեն,եթե չարձագանքեն ,ապա իրանական ջոկոտը կներխուժի Թուրքիայի տարածք,իր ուզածով կարգ ու կանոն կհաստատի,հետո թուրքերը ստիպված կլինեն պակիստանցիների ,աֆղանցիների նման գալ Իրան ,պայամանվարովեն,որ դա լինի օպերացիա:Այդ ֆոնի վրա,որ նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, այնուամենայնիվ ,հաշվի է նստում նման կարգի հարևանի հետ:Դեռ 2016 թվականի դեկտեմբերին,երբ պարոն Ռոհանին պաշտանական այց կատարեց Հայաստան և առաջարկեց լուծել կոնկրետ երկու հարց՝բանկային գործունեության ազատություն Հայստանում,առևտրի գոնե մի մասը ազգային արժույթով :Արդեն 3 տարի է այդ հարցը չի լուծվում և բնական է, որ այս ամենը պետք է ազդակ լինի,որ մեր իշխանությունները ավելի արագ արձագանքեն ,չսպասեն 2-3 տարի:

-Այդ հարցը ժառանգություն է մնացել նախորդ իշխանություններից:

-Բայց եթե չի լուծվում , Իրանի համար ինչ տարբերություն իշխանության գլուխ այն վարչապետն է,թե այս վարչապետը:Միջպետական հարաբերություննեում ամեն ինչ փոխանցվում է,եթե ինչ-որ ժամանակահատվածում չի ստացվում:Իրանի համար տարբերություն չկա այն մեկը հանրապետական էր,մյուսը իմ քայլական,մյուսը կոմունիստական,այն մեկն էլ չուկչայական ,որպես պետություն,ես քեզ կրկնում եմ այն պահանջները,որոնք առաջարկված են եղել Ռոհանիի կողմից դեռ 2016-ի դեկտեմբերին:

-Անցնենք բանկերին:

-Մեզ մոտ Մելլաթ բանկն է:

-Այդ բանկի հետ կապված ԱՄՆ-ն ժամանակ առ ժամանակ ճնշումներ է գործադրում:

-Այդ բանկի դեմ ճնշումը չի աշխատում,կան պատճառներ, դրա մասին չի բարձրաձայնվել,դժվար բարձրաձայնվի,պարբերաբար դեռ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած որոշակի պաշտոնյաներ այնտեղից փող էին վերցնում:Դա բանկային գաղտնիք է,այդ բանկի աշխատողները չեն տրամադրի ոչ մի փաստաթուղթ առանց խիստ անհրաժեշտության :

-Բա ինչո՞ւ եք ասում,որ Լևոն Տեր-Պետրոսյանը գումար է վերցնել:

-1996 թվականին,երբ մեր իշխանությունները փորձեցին Մելլաթ բանկը փակել , վռնդել Հայաստանից ,սկանդալային իրավիճակ ստեղծվեց , այդ ժամանակ դեսպանը այցելեց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին որից հետո բանկը շարունակեց : Տվյալ դեպքում Ռոհանին ,այն ժամանակ Սերժ Սարգսյանին,հիմա Մհեր Գրիգորյանին առաջարկել էր ազատություններ տալ ,ճանապարհներ բացել մյուս իրանական բանկերի առջև:

-Այս մեկը հազիվ են հանդուրժում,ճնշումների դիմակայում:

-Ուրեմն մի հանդուրժի ,ասա ,որ միևնույն է,քո առևտրաշրջանառությունը ԱՄՆ-ի հետ այդքան էլ մեծածավալ չէ,այնուամենայնիվ զիջում է Իրանի հետ առևտրաշրջանառությանը:

-Ի՞նչն էր նախորդներին խանգարում,որ ընտրեցին մեկ բանկ,այն էլ ոչ այնքան ծավալուն :

-Փաստացի ստացվել էր,որ Ռոհանին մեղադրում է մեր իշխանություններին անկախ ազգանունից,որ նրանք քողարկված մասնակցում են ամերիկյան հակաիրանական սանկցաներին,որոնք նախևառաջ վերաբերվում են բանկերին:

-Նոր իշխանությունների դեպքում ասում էին ,որ ճնշումներին չեն դիմանա և կփակեն,սակայն շարունակում են աշխատել:

-Եթե ԶԼՄ-ները ճիշտ էին փոխանցել իրականությունը,ու ասել,որ Մհեր Գրիգորյանի այցից հետո զանգահարել է Թեհրան,բանակցել Ռոհանու հետ,հետո մամուլում ինչ-որ պաշտոնական կամ կիսապաշտոնական մի ուղերձ կար ԱՄՆ-ի խնդրանքով՝քիչ մեզ ճնշեք հակաիրանյան սանկցիաների հարցում,սա նշանակում է,որ աշխուժություն կա,բայց արդեն ժամանակն է,որ կոնկերտ պատասխանենք :Նույն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել եմ,որ հենց նոր սանկցիաների տակ ընկած Իրանի արտգործանախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է,որ նրանք բանակցություններ են վարում Ռուսաստանի ,Չինաստանի,Հնդկաստանի հետ,բոլորի հետ ,ում հետ ունեն առևտրային,տնտեսական կապեր,եթե Հայաստանը արտոնյալ վիճակ է Իրանից պահանջում,սխալվում է,արտոնյալ երկիր Իրանի համար գոյություն չունի: Հարևան լինի,ոչ հարևան,մեծ տերություն… Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ են ,կապ չունի,ես բոլորին ասում եմ՝ինձ հետ առանց դոլարի առևտուր:

-Երբ ասել էիք,որ Նիկոլ Փաշինյանը պետք է կոնկրետ ասի՝այո,թե ոչ,ինչը նկատի ունեիք:

-Գոնե բանկերի և առևտրաշրջանառության հարցերով,եթե բոլոր հարցերի ցանկը հիշենք ,դա շատ է:

-Դուք երկու հարցի էիք անդրադարձել՝ազգային արժույթի և Հայաստանում բանկային համակարգի մասին:

-Այս անգամ Մհեր Գրիգորյանի այցի արդյուքներով հենց մեր ԶԼՄ-ներն են առանձնացրել այդ երկու հարցը և իրանական ԶԼՄ-ները կարծես հաստատեցին…

-Դուք ասել էիք,որ պետք է պատասխանի:

-Որպեսզի իրանական կողմը պատվիրակություն ուղարկի,որը սկսի համապատասխան բանակցությունները:

-Վտանգները հաշվարկե՞լ եք:

-Ոչ ոք Հայաստանին չի առաջարկում առևտուրը ԱՄՆ-ի հետ անել իրանական ռեալով,բայց Իրանի հետ այսուհետ դու դոլարով որևէ գործարք չես կարող կազմակերպել,դու ընտրի,տղամարդ երկիր ես,ընտրի:

-Դուք նշել եք,որ Թուրքիայի հետ առևտրաշրջանառություն կատարվում է հենց ազգային արժույթով:

-Այո,ու արդեն կան պատրաստի փաստաթղթեր,ըստ որոնց այդ ազգային արժույթով առևտուրը Թուրքիայի և Իրանի միջև պետք է հասնի մինչև 60 տոկոս,Զարիֆի խոսքով, այսօր 35 տոկոս է ,նախտեսված է ,որ աստիճանաբար դոլարը պետք է վերանա իրանաթուրքական առևտրաշրջանառությունից:

-Օգոստոսին Սոչիում,սեպտեմբերին Բաքվում նախատեսված է եռակողմ հանդիպում ՝Բաքու-Իրան –Ռուսաստան և այնտեղ հնարավոր է մի շարք ծրագրեր:

-Հայաստանը ի սկզբանե չի մասնակցել այդ եռակողմ բանակցություններին,կամ այդ ձևաչափին,նրանք ինչ-որ կպայմանավորվեն,դա Հայաստանին չի վերաբերվում:Հիմնական պայմանավորվածությունները, բնականաբար ,դեպի Կասպից ծով տարբեր կարգի ծրագրերն են,քանի որ Կասպից ծովի նոր հաստատված փաստաթուղթը վավեացվում է և Իրանում և բոլոր այն երկրներում,որոնք մասնակից են ՝Ադրբեջանը , Իրանը Ղազախստանը, Ռուսաստանը և Թուրքմենստանը,մեզ երբեք չի առնչվել,մենք Կասպից ծովում տեղ չունենք :Այստեղ կա նաև երկաթգծի հարցը: Մի քանի կիլոմետր է մնացել Իրանի կողմից դեպի Հայաստանի սահման, դա մեկ օրվա աշխատանք է:

-Ի՞նչն է խանգարում:

-Ոչինչ,այս կողմից գիծ չկա,մեր իշխանությունները տարիներ շարունակ բացատրում են միջոցների բացակայությամբ,ոչ ոք չի ուզում ֆինանսավորել:Ինչ –որ դրսի ուժեր շահագրգռված են,կարդացել եմ,երևի մեր իշխանությունները չեն ցանկանում: Ում համար է Իրանը այդ երկաթգիծը մինչև սահման հասցրել,բայց դա Իրանի համար, լավ,մի շաբաթվա աշխատանք է:

-Տարիներ շարունակ Իրանի նկատմամբ սանկցիաները շարունակվել են,այս փուլում սանկցիաները նշանակում են գոտիները ձգել և կարողանալ սեփական արտադրությանը զարկ տալ,ի՞նչ կորցրեց և ի՞նչ վերագտավ Իրանը,և հակառակը՝սանկցիա կիրառող երկրները:

-Նրանք շատ –շատ բան են կորցրել ի տարբերություն Իրանի,Իրանը գրեթե բան չի կորցրել ,իհարկե իր ազգային արժույթի ռեյտինգով խաղում են տարբեր միջազգային ասպարեզներում,բայց պարզվեց,որ ամեն ինչ նորմալ է,իհարկե ամենաբարվոք վիճակը չէ:Եթե սանկցիաները չկիրառվեն ,Իրանը շատ ավելի արագ կզարգանա,բայց իր ռազմաարդյունաբերական համալիրի վրա դա խոչընդոտ չէ:Ամեն տարի ինչ-որ մի նոր սպառազինություն ,հնարավորություններ է ստեղծում:Բավական արագ են զարգանում ներքին ոչ էներգակիրային ոլորտները,գյուղատնտեսությունը միշտ էլ աշխատել է,բավական է միայն Թեհրանի շուկա մտնել,գյուղատնտեսությունը մեծ թափով զարգանում է,անխոչընդոտ,ոչ մի ընդհատում չկա:Տնտեսության բոլոր բնագավառները աշխատում են,լավ են աշխատում,թե վատ,դա Իրանի քաղաքացիների գնահատականն է,ոչ մեր,ոչ Ամերիկայի,ոչ Չինաստանի: Ոչ ոք իր չափանիշով թող չմոտենա Իրանի ներքին կյանքի հարստությանը կամ աղքատությանը:Մարդ կա սովոր է մի փոքր ափսե բրինձով ապրել,մարդ կա,որ առանց մսի չի ապրում: Ամենակարևոըը՝արագ աճով բնակչությամբ երկիր է , 25 տարի առաջ Իրանում 50 միլիոն մարդ էր ապրում,հիմա արդեն 90 միլիոն,25 տարվա ընթացքում գրեթե կրկնապատկվել է:

-Պատերազմի հավանականությու՞նը:

-Չէի ասի,որ դա մեծ սպառնալիք է Իրանի համար ,որովհետև դեռևս 2010 թվականին է նման կարգի սպառնալիքի մասին խոսք եղել ,բայց նման կարգի արարքներով Իրանը կասեցնում է նման խոսակցությունները:2010-2011 –ին անընդհատ խփել է,Իսրայելական տեխնիկա է շարքից հանել,հետո ամերիկյան հզոր անօդաչուներ շարքից հանեց,այս տարվա հունիսի մեջ նրանք խփել են էլի ամերիկյան անօդաչու սարք,որը աղմուկ հարուցեց,բայց նման կարգի գործարքներով նրանք իրոք կասեցնում են պատերազմի վտանգը,տվյալ դեպքում կրկնեց 2010-2011 թվականի իր սեփական փորձը:Նրանք հասկանում են,որ կատակ չէ,3 անգլիական լցնավ են կանգնեցրել, իհարկե տարբեր դրոշների տակ, մեկն է բրիտանական դրոշի տակ,բայց բոլորը պատկանում են նույն բրիտանական ընկերությանը :

-Սա հատուկ արվե՞ց,երբ հոգևոր առաջնորդի նկատմամբ սանկցիաներ կիրառեցին,նաև արտգործանախարարի :

-Այնտեղ գրեթե մարդ չի մնացել,որ սանկցիաների տակ չլինի,հոգևոր առաջնորդի նկատմամբ սանկցիան ծիծաղ է առաջացնում:

-Ինչո՞ւ:

-Հոգևոր առաջնորդը երբեք որևէ մի միջոց չի պահել արտասահմանում ,մանավանդ արևմտյան կամ իսրայելական բանկերում,ի տարբերություն մյուս երկրների առաջնորդների կամ վերնախավի,որոնք իրենց կապիտալները տարբեր բանկերում են պահում: Այս երկրում դա ընդունված չի,մանավանդ հոգևոր առաջնորդը,որը գլխավոր հրամանատար է նախևառաջ:

-Դուք այսօրվա իշխանության կոչ եք անում շտապել և կողմնորոշվել,որովհետև կարող ենք շատ բան կորցրել : ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջան մեծ աղմուկ բարձրացրեց, ,հնչեցին աղմկահարույց հայտարարություններ: Սակայն ասացին,որ Բոլթոնի պլանի շրջանակնորում անվտանգության հարցերով խորհրդականի հետ բանակցում էին ԼՂ տարածքներ՝ կոմունիկացիաների դիմաց հարցով :Ինչքանով եք դա իրատեսական համարում:

-Եկեք համաձայնեք,որ դա կոնկրետ Բոլթոնի ծրագիրը չէ,Բոլթոնի առաջարկությունը չի,այդ առաջարկությունը մեր երկիրը լսում է Ամերիկայի Միացյալ նահանգներից դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակից :Թքած բոլորի վրա,Թուրքիա,ոմն հրեա գալիս բանակցություններ էր վարում,նա ով թուրքկան պետական մարմինների ներկայացուցիչ էր,շատ լավ եմ հիշում:Դրանք պատահականություններ չեն՝այսօր Թրամփը կարծես սիոնիստների դրածո է,եթե իր քայլերը նայենք , դա իսրայելամետ քաղաքականություն է, գոնե Մերձավոր Արևելքի հարցերում:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղադասարյանի

դիտվել է 7799 անգամ
Լրահոս
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո արձանագրված առաջընթացը Երբ մերժում ես քո անցյալը, չես կարող ունենալ առողջ ներկա. Մարգարիտ Եսայան 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները․ Լևոն Ազիզյան Գելենջիկի լողափերն օդային տագնապի ժամանակ կփակվեն. Բոգոդիստով Կայուն խաղաղություն և հակամարտության կարգավորում ունենալու համար խիստ անհրաժեշտ է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը. Բեգլարյան ԱՄԷ-ն Իրանին մեղադրել է ADNOC-ի նավի հրթիռակոծման մեջ 1 տարի առաջ Թրամփը համախմբեց Ադրբեջանին և ՀՀ-ին պատմական խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար Ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հրապարակել, որտեղ Սյունիքը համարել են «Արևմտյան Ադրբեջանի» մաս. Տաթև Հայրապետյան (տեսանյութ) Հետվճարի համակարգն ունի մի շարք խորքային, համակարգային թերություններ․ Հրայր Կամենդատյան Իրանցիներն ասել են մեզ, որ իրենք որևէ ծրագիր չունեն Հորմուզի նեղուցում հարկեր սահմանելու․ Վենս Հրդեհ է բռնկվել Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում․ տարհանվել է 5 բնակիչ Անգլիայի բոլոր ջրային ավազաններն աղտոտված են թnւնավոր քիմիական նյութերով. Լևոն Ազիզյան TRIPP-ը, որը կարդիականացնի երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները, աստիճանաբար վերածվում է իրականության․ Ռուբիո Ուիթքոֆը և Քուշները կարող են այցելել Կիև և Մոսկվա հաջորդ շաբաթ Վեհափառի կարգավիճակը դուրս է գալիս սովորական կրոնական գործչի շրջանակներից․ նա ազգային-հոգևոր միասնության խորհրդանիշ է. ինքնաբացարկ հայտնած դատավոր Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Էթնայի ժայթքումը դադարեցրել է չվերթների ընդունումը Կատանիայի օդանավակայանում Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության հասնելուն. Արաղչի «Այսինքն մարդիկ, որոնք չեն ենթարկվում իշխանությանը, անձեռնմխելի անձնական կյանք ու տվյալներ չունեն, նրանց կարելի է դարձնել ոտքի կոխան ամենքի, կարելի էր անարգել ու գամել հանրային սյունին…». Գոռ Մադոյան Օգոստոսի 10-ից Հայաստան կգա նոր ցիկլոն. Գագիկ Սուրենյան «ՔՊ-ական պատգամավորուհին չի՞ ցնցվում, երբ շեֆը վեց տարի շարունակ իրենց զավակներին փնտրող ծնողներին ասում է՝ դուք ուրիշ երեխաներ չունե՞ք, նրանցով զբաղվեք…». Ալիսա Գևորգյան Էս տրամաբանությամբ կարո՞ղ ենք ենթադրել, որ հանցագործությունները «բացահայտվում» են ըստ քաղաքական հայեցողության Զգուշացում. նոր խաբեություն է տարածվում սոցցանցերում Գերմանիայում ցուցարարները պահանջել են Մերցի կառավարության հրաժարականը Հորմուզի նեղուցը կբացվի միայն ԱՄՆ-ի կողմից Թեհրանի պայմանների ընդունման դեպքում. ԻՀՊԿ ներկայացուցիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am