Դեռ կհանդիպենք.Հռիփսիմե Խուրշուդյանն ընդունել է Վրաստանի ներկայացուցչի մարտահրավերը
Ադրբեջանցիներն այն ազգը չեն, որ մեզ շնորհավորեն,Հայելի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Նազիկ Ավդալյանը։ Եվրոպայի ծանրամարտի առաջնության հաղթող Հռիփսիմե Խուրշուդյանն էլ ասաց, որ առաջնությունից հետո իրեն է մոտեցել Վրաստանի ներկայացուցիչը՝ սպառնալով հանդիպել Ռիոյում: «Ինձ մոտեցավ Վրաստանի ներկայացուցիչը և սպառնալից ասաց, որ դեռ կհանդիպենք Ռիոյում: Նա ինձ ձեռնոց նետեց, ես էլ ժպտադեմ ընդունեցի մարտահրավերը` ստանալով նաև շնորհավորանքի խոսքեր»,- ասաց Հռիփսիմեն:
