Արամ Դանիելյանը կարա լավ «պեմզաբլոկ» կրի. Սասուն Միքայելյան
«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում , Հրազդանի քաղաքապետի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ ինքը քաղաքականությունից դուրս չի գալու եւ չի հուսահատվել: իրենց կուսակցությունում երեկ որոշում են կայացրել խումբ ձեւավորել, որը կզբաղվի Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի գործունեությամբ: «Արամ Դանիելյանը դադար չպետք է ունենա: Մեր քաղաքում ահավոր վիճակ է, դուք բոլորդ ականատես եք եղել, ոնց որ 19-րդ դարի վերջը լինի: Ներկայիս Վանատուր թաղամասում 14 տարվա ընթացքում մի բահ շեբեն չի բերվել, ոչ մի գործ չի կատարվել: Հետեւողական ենք լինելու, որ մարդն ինչ խոստում տվել է՝ կատարի: Հետեւողական կլինենք, որ Արամ Դանիելյանը չմտածի, գլուխ գովա, ասի՝ կրեցի, ինքը կարա լավ «պեմզաբլոկ» կրի»,- նշեց Սասուն Միքայելյանը: Անդրադառնալով ընտրությանը հաջորդած միջադեպին, որը տեղի է ունեցել Արամ Դանիելյանի եւ Սասուն Միքայելյանի կողմնակիցների միջեւ՝ նա ասաց. «Հաջորդ օրը երեկոյան նրանց կողմնակիցները ցանկություն են ունեցել մեր հայաթում մեզ «հյուրասիրել», էթիկայից ելնելով մենք «հակահյուրասիրեցինք», անցանք առաջ»:
