Արցախում վիրավորված զինծառայող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողներին տեղեկացրեց,որ «Աստղիկ» բժշկական կենտրոնում օրերս մահացել է Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը: «Բազմաթիվ բուժական միջոցառումներ իրականացնելուց հետո, ցավոք, չհաջողվեց փրկել որովհետև գնդակը խոցել էր փաստացի գլխուղեղը, և զարգացող ուղեղի այտուցից զինծառայողը մահացել էր:Զինծառայողը բազմաթիվ այլ վնասվածքներ է ունեցել, և երկար պայքարից հետո կենտրոնում չի հաջողվել փրկել նրա կյանքը»,- ասաց Արմեն Մուրադյանը: Նախարարն ասաց նաև, որ Այրվածքաբանության կենտրոնում այս պահին երկու կամավոր է գտնվում, որոնց այրվածքային մակերեսը բավական մեծ է եղել, սակայն հաջողվել է փրկել նրանց կյանքը: Այսօր նախատեսվում է իրականացնել է վերականգնողական վիրահատություն: «Կարծում եմ՝ հետագայում ևս նրանց վերակագնողական բուժում է սպասվում: Բայց նրանց կյանքին արդեն որևէ բան չի սպառնում»,- ասաց նախարարը:
