Լավրովի այցի ժամանակ չի կարող չքննարկվել ղարաբաղյան թեման.Քոչարյան
«Լավրովի այցի ժամանակ չի կարող չքննարկվել ղարաբաղյան թեման: Տարբեր լրատվամիջոցներ, տարբեր հրապարակումներ են անում, որոնք իրականությունից հեռու են: Ռուսական լրատվամիջոցների մի մասը տպագրում են պնդումներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը»,-ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցին և ռուսական լրատվամիջոցների հրապարակումներին: Խոսելով ԼՂՀ հակամարտության հարցում Հայաստանի դիրքորոշմանը, նշեց. «Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել, և ներկա իրավիճակում անհնար է հաշվի չառնել Ադրբեջանի կեցվածքը, այն ագրեսիան, որ նա կատարեց` խախտելով պայմանավորվածությունները: Պետք է երաշխավորված լինի կրակի դադարեցումը, պետք է հաստատվի զինադադար»:
