Զինծառայողների բուժումն արտեկրում կֆինանսավորի կառավարությունը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում սահմանեց ՀՀ-ից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգն ու պայմանները: Դրանով՝ եթե Հայաստանում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում անհնար է բուժում (հետազոտություն) իրականացնել, ապա այդ դեպքում զինծառայողների բուժումը կկազմակերպվի օտարերկրյա պետություններում: «Առաջարկվել էր, որ Պաշտպանության նախարարությունն իր ֆինանսական միջոցների հաշվին իրականացներ այդ ծախսերը, բայց փաստորեն, այս որոշումով կառավարությունն այդ ծախսերը վերցնում է իր վրա»,- ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
