Օբաման ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ռուսաստանցի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հունվարի 13-ի ուշ երեկոյան ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է սիրիական և ուկրաինական ճգնաժամերի դիվանագիտական կարգավորման կարևորությունը: Օբաման Պուտինին հայտնել է, որ ուկրաինական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված հաջորդ կարևոր քայլը պետք է լինի Դոմբասում բոլոր կողմերի համաձայնությամբ տեղական ընտրությունների կազմակերպումը հաղորդում է .panorama.am: Օբաման նաև կոչ է առել Ռուսաստանի նախագահին կատարել Մինսկի համաձայնության կետերը`դրանով նպաստելով Ուկրաինայում իրավիճակի դիվանագիտական կարգավորման գործընթացին: Նախագահները նաև խոսել են ՄԱԿ-ի միջնորդությամբ սիրիական ընդդիմության և պաշտոնական Դամասկոսի միջև «արդյունավետ երկխոսության» կայացման կարևորության մասին և համաձայնության են եկել հոգալու այն մասին, որ հումանիտար օգնությունը հասցվի Սիրիայի պաշարված քաղաքների բնակիչներին:
