Ստատուս քվոյի պահպանումը կարող է ԼՂ-ում հանգեցնել իրավիճակի էսկալացիայի. Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայի արտգործնախարարության հաղորդագրությունում ասված է,որ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ,հանդիպմանն ասվել է, որ կրակի դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ու քաղաքական բանակցությունների վերսկսումը անփոխարինելի են մնում: Շտայնմայերը հայտարարել է, որ ստատուս քվոյի պահպանումը ապագայի որևիցե երաշխիք չի տալիս և կարող է կրկին հանգեցնել իրավիճակի սրացման:
