Կառավարությունը հաստատեց
ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2016 թվականի ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: «Ծրագրի շրջանակում նախատեսվում է համապատասխանության կամավոր գնահատման համակարգի օրենսդրական դաշտի հիմնում, շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատանքի որակական ցուցանիշների բարձրացում»,- կառավարության նիստում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ իրականացվելու է նաև չափումների միասնականության ապահովման ոլորտում միջազգային ցուցանիշներին համապատասխան հետևելի չափումներ, ինչպես նաև հավատարմագրման ազգային մարմնի միջազգային ցուցանիշներին համապատասխանեցում:
