Լավրովի երևանյան այցի կենտրոնական թեման Արցախի հարցն է
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով մեկնում է Հայաստան: Ապրիլի 22-ին նա Երևանում կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ինչպես նաև կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նախարարները կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրություն է հատկացվելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ հաշվի առնելով հակամարտության գոտում սրացումը: Մոսկվայում ընդգծում են, որ այդ թեման դառնալու է կենտրոնական թեմաներից մեկը:
