Այսօր Հայաստան կժամանի Սերգեյ Լավրովը
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ինչպես հայտնել էր ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը՝ Սերգեյ Լավրովին կընդունի հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Ապրիլի 22-ին կկայանան Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: Պաշտոնական այցելության շրջանակներում Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
