ԼՂ-ում իրավիճակի էսկալացիայի վտանգը
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ՝ ասվում է Գերմանիայի ԱԳՆ հաղորդագրությունում։ Հանդիպմանն ասվել է, որ ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցումը և քաղաքական բանակցությունների վերսկսումը մնում են անփոխարինելի։ Շտայնմայերը հայտարարել է, որ ստատուս քվոյի պահպանումը չի տալիս ապագայի որևէ երաշխիք և կարող է կրկին հանգեցնել իրավիճակի էսկալացիայի։
