Սիրիական կործանիչներն ապահովագրել են ռուսական ինքնաթիռներին
Սիրիայի ռազմաօդային ուժերի կործանիչներն առաջին անգամ ապահովագրել են երկրի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիքերին հարվածներ հասցնող ռուսական ինքնաթիռներին:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«ՄԻԳ-29 երկու կործանիչներ օդում ապահովագրել են ռուսական ինքնաթիռներին, որոնք հարվածներ են հասցրել ահաբեկիչների ենթակառուցվածքներին»,- հայտարարել է պաշտպանության նախարարությունը:
