Բեգլարյանի կնոջ ունեցվածքի մի մասով կարելի է երկու տանկ գնել. «ՀԺ»

ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի եւ եկամուտների հայտարարագիրը,որից պարզ է դառնում, որ նախարարը նախորդ տարի չի գնել եւ չի էլ օտարել շարժական ու անշարժ գույք: Նա 2015-ի սկզբին ունեցել է 540 մլն 453 հազար դրամ եւ 92 հազար դոլար, որը տարվա վերջին գրեթե չի փոխվել: Բեգլարյանի նախորդ տարվա միակ եկամուտը գոյացել է աշխատավարձից, որը կազմել է 7,2 մլն դրամ: Նախարարի 2012 թվականի հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ նա ունի մեկ բնակարան, 1 հողամաս, 4 ընկերությունում 19 մլն 971 հազար 120 դրամ, 30 մլն 745 հազար դրամ, 14 մլն 195 հազար 425 դրամ եւ 18 մլն 52 հազար 500 դրամ արժողությամբ բաժնեմասեր: Գագիկ Բեգլարյանի կինը՝ Նունե Նիկոլյանը, պարզվում է, ավելի հարուստ է, քան նախարար ամուսինը: Նա նախորդ տարի 9 մլն 600 հազար դրամով ավտոտնակ է գնել: Հարկային տարվա սկզբում ունեցել է 30 մլն դրամ եւ 3 մլն 86 հազար դոլար, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 39,2 մլն դրամ եւ 3 մլն 70 հազար դոլար: Բեգլարյանի կնոջ եկամուտները գոյացել են բացառապես վարձակալության դիմաց ստացած վճարներից: Նա նախորդ տարի ստացել է 2,3 մլն դրամ, 9,3 մլն դրամ, 4,9 մլն դրամ, 28 մլն դրամ եւ 2,7 մլն դրամ եկամուտ: Նկատենք, որ Նունե Նիկոլյանը ոչ մի տեղ չի աշխատում: Նշենք, որգագիկ Բեգլարյանի կնոջ ունեցվածքի մի մասով կարելի է գնել աշխարհում որպես շատ լավ տանկի համբավ ունեցող ռուսական արտադրության T-90 տանկ, որի շուկայական գինը 1,7 մլն դոլար է: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ» NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել․ Թրամփ Հրդեհ՝ սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում. այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր Հավատքը հզոր վահան է․ մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք․ Արամ Ա Վեհափառ Մնացել է 48 ժամ, հակառակ դեպքում նրանց սպասվում է դժոխք. Թրամփ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով Զելենսկին անսպասելի այցով Ստամբուլում է Սատարում ենք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին «Ռոսատոմ»-ի աշխատակիցներին Իրանից տարհանում են Հայաստան․ զոհ կա Տրվում է վարձով Իրաքա-իրանական սահմանի անցակետի վրա հրետանային հարձակման հետևանքով կա զոհ և վիրավորներ Իրանը հարվածել է ԱՄՆ դեսպանատանը 48 ժամ և դժոխքը կիջնի Իրանի գլխին․ Թրամփ ՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրաձայնել են մի շարք առանցքային հարցեր Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է․ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել․ Սերժ Սարգսյան Ռուսաստանցի գիտնականներն աշխարհագրական հայտնագործություն են կատարել Անտարկտիդայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am