Փաշինյանի հոգեվիճակի, օտարին ծառայող գործակալների ու դիվերսիայի մասին

Նիկոլ Փաշինյանի սիրած թեման օտար ուժերին ծառայող գործակալներն են։ Ինքը նույնիսկ առաջարկում է կոնսենսուսի գալ այդ հարցում։

«Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է և բոլոր այն ուժերը, ովքեր կփորձեն օտար ուժերի ներգրավել ներհայկական, ներհայաստանյան հարցեր լուծելու համար, բոլոր այն ուժերը ովքեր մեր երկրում հանդես կգան որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ` պիտի արժանանան և կարժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության ամենակոշտ հակազդեցությանը»,-Ստեփանակերտում հայտարարեց Փաշինյանը։

Ինչպես ասում են, ոսկե խոսքեր են, բայց այստեղ կա մի մեծ «Բայց»։ Օտարերկյա շահերի հայաստանյան ներկայացուցիչներից բողոքում ու օտար ուժերին ներքին կյանքում ներգրավելուց դժգոհում է մեկը, ում իշխանության օրոք դրսի ուժերը դարձել են մեր երկրի ներքաղաքական կյանքի ակտիվ մասնակիցներ։ Ընդ որում՝ բոլոր կողմերից ու աշխարհաքաղաքական կենտրոններից։

Փաշինյանն այնքան հաճախ է խոսում օտարերկրյա գործակալների թեմայով, որ կասկածներ են առաջանում։

Ընդհանրապես մարդու մոտ ինչը «ցավում» է, նա դրանից էլ խոսում է։ Հոգեբանությունից է հայտնի, որ մարդու լեզուն մատնում է նրա ներքին հոգեվիճակը։

Ինչ վերաբերում է օտար ուժերին Հայաստանի ներքին կյանքին մասնակից դարձնելուն և օտարներին ծառայելուն, ապա երեկ շատ կոնկրետ օրինակ ի հայտ եկավ։ «Հերոսը» հենց Նիկոլ Փաշինյանն էր։

Ո՞վ է գործակցել «BBC»-ի հետ

«BBC»-ի՝ «Մարտի 1»–ի թեմայով հայտնի հրապարակման հետևից երևում են Նիկոլ Փաշինյանի ականջները։

Բրիտանական լրատվամիջոցի թղթակիցը չի էլ թաքցրել, որ բացառիկ հնարավորություն է ստացել ծանոթանալ «Մարտի 1»–ի գործի նյութերին։ Իսկ նման հնարավորություն նա կարող էր ստանալ միայն ՀՔԾ–ի միջոցով։

ՀՔԾ–ն, հիշեցնենք, ենթարկվում է անձամբ Նիկոլ Փաշինյանին, իսկ դրա տխրահռչակ ղեկավար Սասուն Խաչատրյանը հանդիսանում է «ժողովրդի» վարչապետի կամակատարն ու քաղաքական վենդետտա իրականացնելու գործիքը։

Քանի՞ չորքոտանի կհավատա, որ առանց Նիկոլի՝ BBC–ն մտավ թղթերի մեջ ու հայտնաբերեց մի բան, որը, ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի «գործում» չկա։

Եթե Փաշինյանը կապ չունի «BBC»-ի հրապարակման հետ, ուրեմն թող ապացուցեն դա։

Պետք է քրեական գործ հարուցվի ու բացահայտվի, թե ո՞վ է ՀՔԾ–ից նյութ տրամադրել օտար լրատվամիջոցին։ Իսկ եթե ներսից չէ արտահոսք ապահովողը, ապա ԱԱԾ–ն պետք է պարզի, թե ինչպես է օտար լրագրողը «դոստուպ» ստացել քննչական փաստաթղթերին։

Նիկոլի համար այս ամենի բացահայտումը կլինի շատ լավ ստուգատես։ Չէ՞ որ նա պլանավորել է ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը։ Դե ուրեմն քեզ տեսնենք, Նիկո՛լ։

Ի՞նչ խնդիր էր ուզում լուծել Փաշինյանը «BBC»–ի միջոցով

Մենք հակված ենք այն վարկածին, որ օտար լրատվամիջոցին ներքին կյանքին ներգրավելու որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանը։ Նա է «սլիվի» պատվիրատուն։

Փաշինյանը հասկանում է, որ իր վարկանիշը անկում է ապրում։ Քարոզչական փուչիկները մեկը մյուսի հետևից պայթում են։ Քոչարյանի դեմ կարված գործն էլ «վարի» է գնում։

«Ժողովրդի» վարչապետին հիմա մնում է թշնամության ու ատելության մթնոլորտը խորացնելը և հանրային ուշադրությունը սոցիալ–տնտեսական ու արտաքին քաղաքական լուրջ խնդիրներից շեղելը։ Ընտրվել է ամենաքստմնելի մեթոդը՝ խորացնել հայաստանցի–ղարաբաղցի տեղեկատվական դիվերսիոն կոդը։

Եթե մի կողմ նետենք տեղեկատվական աղբը, ապա «BBC»–ի միջոցով փորձ արվեց լուծել հետևյալ խնդիրները՝

1. խորացնել հայաստանցի–ղարաբաղցի տեղեկատվական դիվերսիայի ազդեցությունը (ղարաբաղցիները կրակել են հայաստանցիների վրա),

2. վարկաբեկել բանակը և պատերազմն անցած հրամկազմին (մենք ունենք ոչ թե հաղթանակած բանակ, այլ հանցագործների բանդա, որը կրակում է ժողովրդի վրա)։

«BBC»–ն արել է այն, ինչ վարչապետ դառնալուց առաջ ու հետո անում էր և անում է Նիկոլ Փաշինյանը։

Նա որպես լրագրող ու քաղաքական գործիչ 2 տասնամյակից ավելի զբաղված է եղել հայաստանցի–ղարաբաղցի թշնամանք սերմանելով և հայկական բանակին վարկաբեկելով՝ ձեռքի հետ վարկաբեկելով նաև արցախյան ազատամարտը և մեր փառահեղ հաղթանակը։

Բայց եթե նախկինում դա տեղեկատվական «սպամ» էր՝ մարգինալ գործչի կատարմամբ, ապա հիմա այդ ամենն արվում է վարչապետի մակարդակով։

Փաշինյանի վարչապետության շրջանում առաջացել է լրջագույն լարվածություն պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև։ Նա անձամբ է հակաղարաբաղյան քարոզ տանում ու հատկապես բանակը վարկաբեկում՝ հայտարարելով, թե, իբր, Արցախում կան դավադիր ուժեր, որոնք կարող են շփման գծում խնդիրներ առաջացնել ու նույնիսկ տարածքներ հանձնել, որպեսզի ՀՀ կառավարությանը վարկաբեկել։

Փաշինյանն այքան է սևեռված Քոչարյանի հարցում, որ ներհայակական թշնամանք է քարոզում ու մեր երկիրը դարձնում օտարների ձեռքում խաղալիք։

Նիկոլը քարոզչական դաշտում գործում է օտար դիվերսանտի պես։ Նրա կոդը հակահայկական ու հակապետական է։

Ի վերջո, չմոռանանք, որ Նիկոլն այն մարդն է, ով 2008–ի արյունալի իրադարձությունների հրահրիչն ու կազմակերպիչն էր, իսկ նրա պաշտպանած թեկնածուն Լևոն Տեր–Պետրոսյանն էր, ով քարոզում էր Արցախի խնդրի լուծման «փուլային» տարբերակը, որի իրագործման դեպքում մենք ոչ միայն Արցախը կկորցնեինք, այլ նաև ամբողջ Հայաստանը։

2008–ի ընդդիմադիր շարժումը հակաղարաբաղցիական ու հակաղարաբաղյան էր ։ Դա քիրվայական կոդով դիվերսիա էր հայ ժողովրդի դեմ։ 2008–ի շարժման շեփորահարը Նիկոլ Փաշինյանն էր։ Ու հիմա նա հայտնվել է իշխանության ղեկին և գործում է այնպես, ինչպես կերազեին մեր թշնամի պետությունները։

Օտարերկրյա դիվերսանտն անգամ այսպես չէր կարող թշնամանք ու ատելություն սերմանել մեզ մոտ ու այսպիսի լարվածություն առաջացնել Երևանի և Ստեփանակերտի միջև, ինչպես որ դա անում է Փաշինյանը։

Պետական դավաճանությունը պոզով ու պոչո՞վ է լինում։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Ի դեպ, «BBC»–ի հրապարակումը զուտ «Մարտի 1»–ի գործի պահով թարս բուսնած վարունգի դեր կատարեց Փաշինյանի համար։

Բրիտանացիները «սլիվի» գործարքն իրականացրել են, բայց զուգահեռաբար սեփական մոտեցումն են ցուցաբերել՝ հանրահայտ Կարնեգի հիմնադրամի փորձագետ Ստրոնսկու շուրթերով հայտարարելով, որ Քոչարյանի գործում կա թափանցիկության պակաս, որ Նիկոլն անաչառ իշխանավոր չէ այս հարցում, քանզի արյունալի դեպքերի մասնակից է եղել, որ գործն ունի քաղաքական ենթատեքստ, և որ կա ճնշում դատարանների վրա։

Այնպես որ բրիտանացիք իրենց ոճի մեջ են՝ հաճախորդին օգտագործում ու «քցում» են։ Խնդիրը, սակայն, մեր պետության դեմ իրականացվող դիվերսիան է, ինչը շատ մտահոգիչ է։

7or.am

դիտվել է 677 անգամ
Լրահոս
«Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video) Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video) Երեխաներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք. Սևակ Խաչատրյանի ելույթը հունից հանեց ՔՊ-ին (video) Առուշի համար կռվել եմ շատերի հետ, շատ եմ ափսոսում․ Իշխան Սաղաթելյան (video) Ի՞նչ են անելու Արարատ Միրզոյանի հետ փակ դռների հետևում (video) Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ» Հիանալու բան չկա «Հրապարակ». Համահայկական հիմնադրամ՝ առանց Սփյուռքի եւ Եկեղեցու Ֆիդանը Բաքվում անդրադարձել է Հայաստանին «Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում «Հրապարակ». Միլիոնների պարգեւավճար կստանան Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում Չի բացառվում, որ երեկվա խոսույթը ոչ թե պարզապես հերթական տեղեկատվական ակցիան էր, այլ հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր. Արմեն Հովասափյան Գողացել են Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցու գանձանակը Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. 2-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել Ալիևը երեկ ասաց՝ ձեզ ներում չի՛ լինելու․․․ նոր սպառնալիք Ադրբեջանից․ Էդիկ Անդրեասյան (video) Ինչո՞ ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը. Արթուր Դանիելյան Կարողա՞ գիտեք՝ ձեզ պետք է պոնչո անենք, լու՞րջ եք ասում․ Ագնեսա Խամոյանը՝ Արայիկ Հարությունյանին (video) Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը Արևմուտքն ամեն ինչ անում է ժողովրդավարական ինստիտուտները ոչնչացնելու համար․ Զախարովա CBS News․ Իրանական հարվածներից ԱՄՆ-ի մի շարք ռազմաբազաներում խոշոր ավերածություններ են եղել ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 է խոցել Արմենիկում+-ի տնօրենը կկանգնի դատարանի առջև. ավարտվել է 1.6 մլրդ դրամի հափշտակման փորձի քննությունը «Գառիկ Դավթյանը քարտեզով խայտառակեց ՔՊ–ին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am