Կապիտան Արգիշտի Գաբոյանի հարազատները ճանաչել են նրա մարմինը
ԼՂՀ Պաշտպանության բանակի անհետ կորած կապիտան, 23-ամյա Արգիշտի Գաբոյանի հարազատները ճանաչել են այսօր՝ ապրիլի 20-ին ադրբեջանական կողմի հանձնած դին։ Կապիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանը 23 տարեկան էր, ունի մեկ քույր ու մեկ եղբայր: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված զինծառայողի դի է փոխանցվել հայկական կողմին՝ ԿԽՄԿ եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ։
