Տավուշի մարզում՝ անբարեկարգ ճանապարհին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել

Մինչ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այս օրերին Facebook սոցիալական ցանցը ողողում է նրանով, թե ինչպես են ճանապարհային շինարարները հանրապետությունով մեկ կատարում ասֆալտապատման աշխատանքներ, Տավուշի մարզում անբարեկարգ ճանապարհի ու ճանապարհային երթևեկության նշանների բացակայության պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 5-ին, ժամը 02։00-ի սահմաններույմ Երևանի բնակիչ՝ 30-ամյա Վ. Մ-ն իր վարած Dodge CHARGER մակնիշի ավտոմեքենայով Հաղթանակ բնակավայրի վարչական տարածքում՝ բնակավայրի սկզբնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդ Վ. Մ-ն «կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ դիմել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետաքննությամբ պարզվել է, որ վարորդը և ավտոմեքենայում գտնվող ուղևորները բոլորը եղել են ամրակապված, ու եթե վարորդը ճիշտ չկողմնորովեր և բոլորն էլ ամրագոտի կապած չլինեին, վթարը, հնարավոր է՝ ողբերգական լիներ։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վթարի հարևանությամբ ապրոո գյուղացիները, ովքեր առաջինն են օգնության հասել վարորդին և ուղևորներին, ասում էին. «Նշված ճանապարհը մի իսկական պատուհաս է դարձել։ Թե մարզպետարանը, թե տեղի ճանշինը մատը մատին չեն խփում այդ ճանապարհահատվածում ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշանների տեղադրման և արտաքին լուսավորման հարցում։ Թողնես՝ ճոռոմ-ճոռոմ խոսեն, թե իրավիճակ է փոխվել ու ճանապարհները դառնալու են եվրոպական ճափանիշներին համապատասխան։ Գրեթե ամեն շաբաթ 3-4 ավտովթար է տեղի ունենում այդ հատվածում, բայց պատասխանատուները քար անտարբերություն են ցուցաբերում։ Տարածքային կառավարման նախարար Ս. Պապիկյանին, Տավուշի մարզպետին և տեղի ճանշինի պատասխանատուներին հրավիրում ենք մութն ընկնելուն պես մի հատ շրջեն այս հատվածով և իրենց մաշկի վրա զգան, թե ինչպիսի բարձիթողի վիճակում է գտնվում այս ճանապարհահատվածը։ Գոնե այս վթարից հետո պատասխանատուները խելք-խելքի տան ու խնդիրը լուծեն»։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

դիտվել է 258 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am