Ռուսական տնտեսությունը՝ հակառակ կանխատեսումների, «ծվեն-ծվեն չի եղել»: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ ելույթ ունենալով ֆինանսների նախարարության ընդլայնված նիստում, հայտնում է RIA Novosti-ն:
«Մեզ բազմաթիվ անգամ կանխագուշակել են աղետ, ասել են, որ տնտեսությունը կքայքայվի, ինչպես ասել է իմ մի գործընկերը, տնտեսությունը ծվեն-ծվեն կլինի: Սակայն, մենք ձեզ հետ անմիջականորեն զբաղվում ենք ռուսական տնտեսությամբ և հիանալի հասկանում ենք, որ ոչ մի ծվեն չկա, կան դժվարություններ»,- ասել է նա:
Նա ընդգծել է, որ ռուսական տնտեսության ներկա վիճակը շատ ավելի լավ է, քան նախորդ պատմական ժամանակաշրջաններում:
2015 թվականի հունվարին Բարաք Օբաման Կոնգրեսում ելույթ ունենալիս Ռուսաստանին կրկին մեղադրել է Ուկրաինայում «ագրեսիայի» մեջ և հայտարարել, որ ԱՄՆ-ի շնորհիվ Ռուսաստանը հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ, իսկ նրա տնտեսությունը ծվեն-ծվեն է եղել:
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը