Մահացել է ռուս երգիչ Վիլլի Տոկարևը
Ռուս երգիչ և կոմպոզիտոր Վիլլի Տոկարևը մահացել է կյանքի 85-րդ տարում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երգչի որդին:
Վիլլի Տոկարևը երգերի հեղինակ կատարող է ռուսական շանսոն ժանրում, ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ: 1974-ին ԽՍՀՄ-ից տեղափոխվել է ԱՄՆ, իսկ 1981-ին թողարկվել է В шумном балагане ձայնասկավառակը, որը նրան հանարաճանաչ է դարձրել ռուսալեզու ներգաղթյալների շրջանում: 90-ականներին Տորկարևը վերադարձել է Ռուսաստան: Առավել մեծ ճանաչում նրան բերել են «Небоскребы», «Журавли», «А жизнь всегда прекрасна» երգերը:
