Փաշինյանական կեղծ և փարիսեցիական հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը փողոցի մարդ է։ Նա կաբինետում իրեն անհարմար է զգում, քանզի անելիք չունի։ Կաբինետում պրոֆեսիոնալիզմ է պետք, այլ ոչ թե դատարկաբանություն։ Կաբինետում հանրահավաք չես անի։ Կաբինետում պետք է որոշում կայացնես, ինչը ուղեղի ճողվածքի առիթ կարող է դառնալ պրոֆեսիոնալ «փողոցայինի» համար։

Փողոցում կարելի է ճղճղալ, դեմագոգիայով ու պոպուլիզմով զբաղվել, ստել, մարդկանց զգացմունքների հետ խաղալ, անպատասխանատու հայտարարություններ անել և հաղթահարել սեփական կոմպլեքսները։ Խնդիրն այն է, սակայն, որ Փաշինյանը փողոցը կորցրել է։ Նրան չի հաջողվում փողոց հավաքել, ինչը դիսկոմֆորտ է առաջացրել «պաշտպանյալի» մոտ։

Նա փողոցում տապալվեց և՛ «քաղաքացու օրը» (Փաշինյանի սիրտն այդ օրը 2018–ի ապրիլ–մայիսյան հավաքների կրկնություն էր ուզում, ինչը չստացվեց, ու նա ընդամենը բավարարեց իր ստամոքսային պահանջմունքը՝ Մաշտոցի պողոտայում Իջևանի խոզի խորոված «համփելով»), և՛ Աբովյանի ընտրությունների ժամանակ, և՛ դատարաններն ապօրինաբար շրջափակելու օրը։ Հիմա փողոցը եթե լցվում է, ապա միայն Նիկոլի դեմ։ Իջևանից մինչև Գյումրի, Երևանից մինչև Սևան հականիկոլական փողոցների պատկեր է։ Նա հիմա փողոցում ստանալու է այն, ինչ ստացավ Տուսկի այցելության ժամանակ։

Եվ ահա հաղթահարելու համար «փողոցային սովը» (ստամոքսայինը ոչ մի կերպ չի հաղթահարվում ու չի հաղթահարվելու, քանզի դա ուրիշ պատճառ ունի և կապված չէ այն հանգամանքով, որ հաճախորդը վարչապետ դառնալուն պես լրջորեն հաղթահարել է աղքատությունն իր գրպանում) Փաշինյանը որոշել է «վեննա» մտնել Արցախում մեկնարկելիք համահայկական խաղերին ու հանրահավաք հրավիրել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում (այդ հրապարակում, ի դեպ, ամեն երեկո մի քանի հարյուր մարդ զբոսնում է, և նրանց էլ է փորձ արվելու հանրահավաքային լսարանի վերածել)։

Երևանում մարդ հավաքել Փաշինյանն արդեն չի կարողանում (դա այլևս նրա մոտ կստացվի միայն վարչական լծակով, ինչպես որ Աբովյանի ընտրության ժամանակ էին այլ քաղաքներից բերածները «աբովյանցի» դարձել, որպեսզի քայլեն Փաշինյանի հետ), որոշել է այլ առիթով հավաքվող մարդկանց որպես լսարան օգտագործել։ Անունը դրել է «Ազգային միասնության հանրահավաք», ինչը կեղծիքի ու փարիսեցիության դրսևորում է։

Ազգային միասնությունից չի կարող խոսել մարդ, որը պառակտել է հայությանը՝ նրանց բաժանալով սևերի ու սպիտակների։

Փաշինյանի վարչապետության շրջանում պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև աննախադեպ լարվածություն կա։ Դա անձամբ իր նախաձեռնությունն է և ձեռնտու է միայն մեր թշնամիներին։

Փաշինյանն այն մարդն է, ով իր գործունեությամբ նպաստում է հայաստանցի–ղարաբաղցի տեղեկատվական դիվերսիայի խորացմանը։ Ավելին, ինքը գործում է թիկունք ներթափանցած դիվերսանտի պես՝ հայտարարելով, որ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք շփման գծում կարող են նպաստել հրադադարի ռեժիմի խախտմանն ու անգամ տարածքների հանձնմանը, որպեսզի վնասեն ՀՀ կառավարությանը։ «Ժողովրդի» վարչապետի այդ խայտառակ հայտարարությունն ազգը պառակտող բնույթ ուներ և նվեր էր Ադրբեջանին։ Ալիևն, ի դեպ, շտապեց օգտվել այդ նվերից։ Մենք զոհեր ու վիրավորներ ունենք, որոնց համար ուղղակի պատասխանատվություն է կրում Փաշինյանը։

Համահայկական հանրահավաք է հայտարարում մեկը, ով հետևողականորեն վարկաբեկում է պատերազմն անցած մարդկանց, մեր բանակը ներկայացնում որպես կոռուպցիայի որջ ու կնոջ շուրթերով քարոզում, որ սահմանի վրա մեր զինվորենը զոհվել են հանուն ոչնչի։

Ազգային միասնությունից խոսում է մեկը, ով Բոլթոնի հետ սիլի–բիլի անելով է զբաղված ու հայտարարում էր, որ չի բացառվում՝ Իրանի հետ սահմանը փակվի։

Հիշեցնենք, որ ըստ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնի՝ Հայաստանը պետք է զիջի Ադրբեջանին տարածքները՝ փողի ու բաց կոմունիկացիաների դիմաց, նաև՝ մաս կազմի հակաիրանական ու հակառուսական ծրագրերին։

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում սպասվող կեղծիքի ու փարիսեցիության ճչացող դրսևորումներից է նաև այն, որ Հայաստանում Փաշինյանի հրահանգով քաղաքական հետապնդման է ենթարկվում Արցախի 1–ին ու Հայաստանի 2–րդ նախագահը։ Ռոբերտ Քոչարյանը պատերազմի տարիներին ղեկավարել է Արցախը ու հիմա կալանավորված է Հայաստանում և Արցախում աննախադեպ ատելության մթնոլորտ ստեղծած Փաշինյանի որոշմամբ։

Ուշագրավն այն է, որ Փաշինյանը մեր թշնամի Ադրբեջանի ղեկավար Ալիևի մասին արտահայտվել է բացառապես դրական որակումներով, իսկ Քոչարյանի մասին՝ բացառապես բացասական։

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ռազմահայրենսիրություն է փորձելու խաղալ մեկն, ով իր լրագրողական ամբողջ գործունեության ընթացքում քիրվայություն է քարոզել, այսինքն՝ կողմ է եղել Արցախի խնդրի լուծման տերպետրոսյանական «փուլային» տարբերակին, ըստ որի՝ Արցախը Ադրբեջանի կազմում էր հայտնվելու։

Որպես լրագրող ու քաղաքական գործիչ լևոնական պարտվողականության ու քիրվայականության միջավայրում կայացած Նիկոլի խոսքը ազգային միասնության թեմաներով գրոշի արժեք չի կարող ունենալ ճիշտ այնպես, ինչպես երիտթուրքերի խոսքը՝ հայերի կյանքը պահպանելու մասին։

Նիկոլը 2008–ին «մարտի 1» սարքեց նույն Լևոն Տեր–Պետրոսյանի Արցախյան ծրագիրը կյանքի կոչելու համար։ Նա իր «Հայկական ժամանակ» թերթով տարիներ շարունակ քարոզել է այն թեզը, համաձայն որի՝ Արցախի խնդիրը խոչընդոտ է ՀՀ զարգացման համար։

2008–ի լևոնական շարժումն ուղն ու ծուծով հակաարցախյան էր։ Այդ շարժման շեփորահարը հենց Նիկոլ Փաշինյանն էր, որն այսօր հասել է իր վերջին հանգրվանին՝ «հայրենասիրությանը»։

Պետրոս Ալեքսանյան

7or.am

դիտվել է 2046 անգամ
Լրահոս
Ուժեղ Միջին միջանցք չի կարող լինել առանց Թուրքիայի․ Մարթա Կոս Նիկոլի «արևմտամետության» հիմքում 3 հիմնական պատճառ կա․ Արմեն Աշոտյան Մե՛կ է, դուք տեսնելու եք այս դիմադրությունը․․․ Արցախի դրոշն ամեն պահի նորից տեղադրելու ենք․ Նարե Սիմոնյան (video) «Արարատցեմենտ»-ից մինչև «Մուլտի գրուպ»․ դատախազությունը Ծառուկյանից պահանջում է գույքերի վերադարձ ԿԱՐԵՎՈՐ․․․ Բազմաթիվ ահազանգեր ենք ստանում․ Գոհար Մելոյան (video) Լսե՛ք այս «պո*նկաբարո» երևույթի մասին․ Արշակ Զաքարյանը խայտառակ պատմություն է պատմում (video) Կամո Ունանյանը նոր հաղթանակներ է գրանցել․ Լուսանկարներ Տեղական բռնապետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիներն իրենց պահանջները վերածում են սպառնալիքի․ Աբրահամյան Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. հրապարակվեց դատարանի որոշումը Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացրել ամուսնու ձերբակալությունից (video) Ինչո՞ւ Նիկոլի իշխանությունը երկար չի տևի (video) ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում «Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» համագործակցությունը անընդունելի է․ Թանդիլյան Ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի՝ բողոքի ակցիա կանցկացվի Իրանի խորհրդարանի նախագահը Ադրբեջանում է․ ինչ է սպասվում Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ եղանակ է սպասվում Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» Նվերը մոռացե՞լ էր հետը բերել ԱՄՆ-ից․ «Հրապարակ» Սպասում են Սամվել Կարապետյանի հրավերին․ «Հրապարակ» ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am