«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն անհարգալից վերաբերմունք է Արցախի իշխանությունների հանդեպ». Դավիթ Շահնազարյան

Երեկ` օգոստոսի 3-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Սևանից ուղերձով էր հանդես եկել ու հայտարարել, որ օգոստոսի 5-ին` ժամը 19:00-ին, ելույթ է ունենալու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

«Ինչպես տեղյակ եք, օգոստոսի 6-ին Ստեփանակերտում տեղի է ունենալու շատ կարևոր մի իրադարձություն՝ Համահայկական խաղերի բացումը: Եվ այդ առիթով Ստեփանակերտում հավաքվելու են հայության բոլոր մասերի ներկայացուցիչները, և ես կարծում եմ, որ սա շատ լավ առիթ է մի փոքր ընդլայնելու օրվա օրակարգը և խոսելու մեր համազգային մարտահրավերների մասին, մեր համազգային միասնության այս բացառիկ ժամի և նրա ստեղծած հնարավորությունների մասին և այդ հնարավորությունները արդյունավետ օգտագործելու մասին: Եվ ահա այս կապակցությամբ մտադիր եմ օգոստոսի 5-ին, ժամը 19:00-ին ելույթ ունենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, և սիրով հրավիրում եմ բոլորիդ, քանի որ կարծում եմ՝ այդ օրը տեղի է ունենալու շատ կարևոր խոսակցություն:

Առանձնահատուկ սիրով եմ հրավիրում մեր Արցախի բոլոր հայրենակիցներին, որովհետև նման ֆորմատով նրանց առաջ ելույթ ունենալու առիթ չեմ ունեցել, և այդ օրը նրանց աչքերի մեջ ուղիղ նայելով՝ կլինի շատ կարևոր խոսակցություն մեր համազգային օրակարգի, մեր այսօրվա իրավիճակի և վաղվա անելիքների մասին»,-մասնավորապես ասել էր նա:

168.am-ը այս հայտարարության, վարչապետի` արցախցիներին ուղղվելիք մեսիջների ու արցախյան ներքաղաքական լարվածության վրա հայաստանյան հետք լինելու հարցերի վերաբերյալ զրուցեց քաղաքագետ, արտակարգ և լիազոր դեսպան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի հետ:

«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օգոստոսի 5-ին ելույթ է ունենալու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Դա անհարգալից վերաբերմունք է Արցախի իշխանությունների հանդեպ: Ճիշտ կլիներ, որ նա հայտարարեր, որ իրեն հրավիրել են ելույթ ունենալ: Հանրահավաք կարող են կազմակերպել միայն արցախցիները: Իհարկե, վստահ եմ, որ հրավերը կա. ուղղակի վարչապետը չի նշում այդ մասին` այդպիսով ցույց տալով, որ դա իր հանրահավաքն է»,-ասաց Դավիթ Շահնազարյանը:

Նա նաև նշեց, որ բանը հասել է նրան, որ իշխանությունների ամենամոլեռանդ պաշտպան լրատվամիջոցներից մեկը նյութ է հրապարակել, որի վերնագիրն է` «Հանրահավաքում ելույթ կունենա նաև Բակո Սահակյանը». այդ «նաև»-ը Փաշինյանի ելույթին պիտի վերաբերի։

Արցախյան սպասվելիք ելույթի ուղերձների վերաբերյալ Դավիթ Շահնազարյանի խոսքով` Փաշինյանն ասել է, որ շատ կարևոր բաներ պետք է ասի` Արցախի հետ կապված, Հայաստան-Արցախ հարաբերությունների մասին:

«Կարծում եմ` մի քանի կարևոր դրույթներ կան, որոնց վերաբերյալ, եթե նա չխոսի, դա կնշանակի, որ վարչապետը շարունակում է իր քաղաքականությունը ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում, որն, ըստ էության, ներկայիս իշխանությունների կողմից տապալված է»,-նկատում է Շահնազարյանը և հավելում, որ առաջին դրույթը, որի մասին Նիկոլ Փաշինյանը պետք է հայտարարի Արցախում, այն է, որ իրենք խնդիր են դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում վերականգնել նախկին օրակարգը:

«Խոսքը վերաբերում է Վիեննա, Սանկտ-Պետերբուրգ, Ժնև օրակարգին, որը կապված էր բացառապես շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմն ապահովող միջոցառումների հետ: Երկրորդ. Փաշինյանը պետք է հայտարարի, որ պահանջելու են, որ եռանախագահողները, ինչպես նախկինում եղել է, պարբերաբար հայտարարեն, որ կարգավորման հիմքը միջազգային իրավունքի՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի 3 սկզբունքներն են։ Հիշեցնեմ՝ ժողովուրդների ինքնորոշում, ուժի կիրառման և ուժի սպառնալիքի բացառում և տարածքային ամբողջականություն հայտնի սկզբունքները»,-ասաց Շահնազարյանը:

Եվ ամենակարևորը, ըստ Դավիթ Շահնազարյանի, ՀՀ վարչապետը, նայելով արցախցիների աչքերի մեջ, ինչպես ինքն է ասում, պետք է հայտարարի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ինչը բազմիցս հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Հաշվի առնելով այն, որ Արցախում տեղի են ունենում հայտնի գործընթացներ, որոնք սպառնում են Արցախի ներքաղաքական կայունությանը, ճիշտ կլինի, որ վարչապետը դատապարտի նմանօրինակ գործընթացները և հայտարարի, որ բոլոր այն գործողությունները, որոնք միտված են հասնելու Արցախի նախագահ Բակո Սահակյանի պաշտոնանկությանը, որևէ հավանության չեն արժանանում Հայաստանի իշխանությունների կողմից, և որ ինքը խստորեն դատապարտում է բոլոր նման զարգացումները:

«Եթե վերը նշված դրույթներից որևէ մեկը օգոստոսի 5-ի իր ելույթում չհայտարարի, դա կնշանակի, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են իրենց նախկին քաղաքականությունը թե բանակցային գործընթացում, թե Արցախի իշխանությունների հանդեպ, և իրենք էլ, մեղմ ասած, դեմ չեն Արցախում ներքաղաքական ապակայունացմանը և նույնիսկ ուղղորդում են այդ ծրագրերը»,-եզրափակեց Դավիթ Շահնազարյանը:

Գրել է 168.am-ը:

դիտվել է 3910 անգամ
Լրահոս
«Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video) Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video) Երեխաներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք. Սևակ Խաչատրյանի ելույթը հունից հանեց ՔՊ-ին (video) Առուշի համար կռվել եմ շատերի հետ, շատ եմ ափսոսում․ Իշխան Սաղաթելյան (video) Ի՞նչ են անելու Արարատ Միրզոյանի հետ փակ դռների հետևում (video) Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ» Հիանալու բան չկա «Հրապարակ». Համահայկական հիմնադրամ՝ առանց Սփյուռքի եւ Եկեղեցու Ֆիդանը Բաքվում անդրադարձել է Հայաստանին «Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում «Հրապարակ». Միլիոնների պարգեւավճար կստանան Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում Չի բացառվում, որ երեկվա խոսույթը ոչ թե պարզապես հերթական տեղեկատվական ակցիան էր, այլ հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր. Արմեն Հովասափյան Գողացել են Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցու գանձանակը Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. 2-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել Ալիևը երեկ ասաց՝ ձեզ ներում չի՛ լինելու․․․ նոր սպառնալիք Ադրբեջանից․ Էդիկ Անդրեասյան (video) Ինչո՞ ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը. Արթուր Դանիելյան Կարողա՞ գիտեք՝ ձեզ պետք է պոնչո անենք, լու՞րջ եք ասում․ Ագնեսա Խամոյանը՝ Արայիկ Հարությունյանին (video) Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը Արևմուտքն ամեն ինչ անում է ժողովրդավարական ինստիտուտները ոչնչացնելու համար․ Զախարովա CBS News․ Իրանական հարվածներից ԱՄՆ-ի մի շարք ռազմաբազաներում խոշոր ավերածություններ են եղել ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 է խոցել Արմենիկում+-ի տնօրենը կկանգնի դատարանի առջև. ավարտվել է 1.6 մլրդ դրամի հափշտակման փորձի քննությունը «Գառիկ Դավթյանը քարտեզով խայտառակեց ՔՊ–ին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am