Լարված իրավիճակ. հանգուցյալի այլանդակված դին ստացած հարազատներն ու համագյուղացիները առողջապահության նախարարից պահանջում են Վարդենիսի դիահերձարանում «բարդակը» վերացնել

Այսօր՝ օգոստոսի 3-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ծովագյուղի ավելի քան 150 բնակիչներ՝ ի նշան բողոքի, սպառնում են փակել Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Վարդենիս մտնող գլխավոր ճանապարհը:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Ո՞ւր են նայում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ինչո՞ւ չեն բարեհաճում գոնե մեկ անգամ այցելել Վարդենիսի հիվանդանոց, Վարդենիսի դիահերձարան ու սեփական աչքերով տեսնել այն «բարդակ» վիճակը, որը տիրում է դիահերձարանում:

100 մետրից անգամ չես կարող մոտենալ դիահերձարանին: Հակասանիտարական վիճակի պատճառով մարդ սրտխառնոց է ունենում: Տարրական ոչ մի պայման չկա: Ոչ սառնարանայինն պայմաններն են գործում, ոչ էլ՝ կոմունալ: Դատական բժիշկը ասես դի խոշտանգող լինի: Հուլիսի 31-ին մեր գյուղի բնակիչ, 82-ամյա Օսան Սարդարյանը մահացավ, և առավոտյան 9-ի կողմերը դին տեղափոխեցինք Վարդենիսի դիահերձարան: Ավելի լավ է, չտեղափոխեինք, ու մեր մոր դին այլանդակված չտեսնեինք», ասում էին մահացածի որդիները: - «Ո՞վ է տեսել, որ դին 24 ժամից ավելի անտեր իրի նման դիահերձարանում գցած լինի»: Մահացածի քույրը, ով նույնպես մեծահասակ է, արցունքն աչքերին ասում էր. «Իմ սիրուն քրոջս անատոմիկից բերեցինք, չճանաչեցինք: Դեմքը լրիվ անճանաչելի էր դարձել: Ո՞վ է տեսել, որ 21-րդ դարում նման անմարդկային վերաբերմունք ցուցաբերվի հանգուցյալի նկատմամբ»:

«Էդ առողջապահության նախարարը թամահ չի անում մի անգամ գա ու քթին առնի այդ գարշահոտությունը, իր աչքով տեսնի Վարդենիսի դիահերձարանում տիրող բարձիթողի վիճակը: Տեսնես, նախարարն ու մարզպետը, կամ մյուս պատասխանատուները, որ այս պայմանները տեսնեն, իրենց հանգուցյալ մտերիմներին կվստահե՞ն Վարդենիսի դիահերձարանի դատաբժշկին, թե՞՝ ոչ: Հավատացած ենք, սկի կողքով չէին թողնի անցներ», նշում էին գյուղացիները:

«Մենք պահանջում ենք, որ այս խնդրի լուծումը իր հսկողության տակ վերցնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու նրա ընդամենը մեկ խիստ կարգադրությունը բավական է, որպեսզի վերջ տրվի տարիներ շարունակ Վարդնիսի դիահերձարանում տիրող բարձիթող վիճակին: Հետաքրքիր է, դատաբժշկի միջոցով ուզում ենք իմանալ մեր մոր մահվան պատճառը, ոչ մի պատասխան չենք ստանում: Միթե՞ իրավիճակ է փոխվել: Եթե իրոք իրավիճակ է փոխվել, ապա Վարդենիսի դիահերձարանում պետք է ստեղծվեին տարրական պայմաններ՝ հանգուցյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը բացառելու համար»: Բողոքի ակցիայի մասնակիցները ասացին նաև, որ հիմա հրաժարվում են ճանապարհ փակելու մտքից՝ հուսալով, որ կառավարությունը, առողջապահության նախարարությունը, ՀՀ ոստիկանություն ու գլխավոր դատախազությունը օրերի ընթացքում քննություն կկատարեն և ջրի երես կհանեն այս իրավիճակի պատասխանատուներին:

«Հակառակ դեպքում դիմելու ենք ծայրահեղ միջոցի, ընդհուպ՝ ճանապարհը փակելով»: Գյուղացիները նաև ասում էին «Հեղափոխությունից հետո գրեթե ամեն օր հեռուստատեսությամբ լսում ենք, որ ԱԱԾ-ն, ՀՀ ոստիկանությունը, Գլխավոր դատախազությունը, Հատուկ Քննչական ծառայությունը և Հատուկ քննչական կոմիտեն բազմաթիվ չարաշահումների դեպքեր են բացահայտում ու վստահ ենք, որ եթե այդ կառույցներից որևէ մեկը մի թեթև ստուգում կատարի Վարդենիսի դիահերձարանում, ապա քրեական գործերը կկազմեն մի քանի հատոր»: 

դիտվել է 18282 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am