Ինչո՞ւ է շտապում Նիկոլ Փաշինյանը. Հարկերի աճը դեռ տարեվերջին կերևա

168 ժամը գրում է. «Հեղափոխությունից առաջ խոստացել էի, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով: Եվ ահա՝ 2019թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25,1 տոկոսով կամ 152 մլրդ դրամով»,- իր ֆեյսբուքյան էջում հերթական գրառումն է արել Նիկոլ Փաշինյանը։

Ոչինչ, որ վարչապետը չափից շատ է շտապել Հայաստանի հպարտ քաղաքացուն աչքալուսանք տալու հարցում։ Վեց ամսվա արդյունքներով չեն դատում բյուջեի եկամուտների աճի մասին։ Դրա համար պետք է սպասել մինչև տարեվերջ, և այն ժամանակ պարզ կլինի, թե իրականում քանի՞ տոկոսով են ավելացել եկամուտները։

Հաստատ համոզված եղեք, որ աճը տարեվերջին շատ ավելի ցածր է լինելու, քան վարչապետի հայտարարած ցուցանիշն է։ Այդպես մտածելու համար արդեն այսօր բավարար հիմքեր կան։

Առաջիկա ամիսներին սպասվում է, որ բյուջեի հարկային մուտքերը նույնիսկ ավելի քիչ կլինեն, քան պլանավորված է եռամսյակային համամասնություններով։ Այդ մասին ոչ վաղ անցյալում հայտարարեց նաև Պետեկամուտների կոմիտեի նախագահը` խնդիրը, իհարկե, փորձելով տեղափոխել այլ դաշտ։ Հարկերի սպասվող թերակատարումը ՊԵԿ նախագահը պատճառաբանեց եռամսյակային համամասնությունների ոչ ճիշտ պլանավորմամբ։ Թեև դա էլ անհասկանալի է, որովհետև համամասնություններն օդից չեն վերցվում, դրանք պլանավորում և հաստատում է կառավարությունը։ Ու դեռ հարց է` սպասվող թերակատարումները ոչ ճիշտ պլանավորմա՞ն, թե՞ այլ գործոնների հետևանք են լինելու։

Բայց խնդիրը նույնիսկ դա չէ։ Երբ վարչապետը փորձում է տպավորություն ստեղծել, որ կատարել է բյուջեի եկամուտների ավելացման վերաբերյալ իր խոստումը, պետք է հիշի նաև, թե ժամանակին խոսքն ինչի մասին է եղել։

Նախ` Նիկոլ Փաշինյանը խոստանում էր ոչ թե բյուջեի եկամուտները մեկ-երկու տարում ավելացնել 25-30 տոկոսով, այլ ապահովել տարեկան լրացուցիչ 30 տոկոսով ավելի եկամուտ։ Սրանք բոլորովին տարբեր բաներ են։

Այն, որ բյուջեի եկամուտներն ամեն տարի էլ ավելանում են, նորություն չէ։ Լրացուցիչ 30 տոկոսը բոլորովին այլ հասկացություն է, որը ենթադրում է բյուջեի հավելյալ առնվազն 800 միլիոն, եթե չասենք՝ ընդհուպ մինչև 1 մլրդ դոլարի եկամուտ։

Կա՞ նման եկամուտ, թե՞ ոչ։ Իհարկե չկա՛։ Ու նույնիսկ մեծ հարց է, թե պաշտոնապես հայտարարվող 25,1 տոկոս ավելացումն ինչի՞ հաշվին է եղել։

Փաստն այն է, որ իշխանափոխությունից հետո հարկային եկամուտների հետ կապված ինչ-որ տարօրինակություններ են տեղի ունենում։ Հիշենք թեկուզ անցած տարվա վերջին օրերին արձանագրված աճպարարությունները, որոնց հետևանքով հաշված ժամերի ընթացքում ստուգումներ բացվեցին, ակտեր գրվեցին և բավական մեծ գումարներ մուտքագրվեցին բյուջե։ Բայց այդպես էլ որևէ նորմալ բացատրություն չտրվեց այդ երևույթին։ Թեև նույնիսկ դա չփրկեց բյուջեն թերակատարումից։

Դրանով, իհարկե, բյուջետային մուտքերի հետ կապված տարօրինակությունները չեն ավարտվում։ Դրանք շարունակվեցին նաև այս տարվա սկզբին, երբ պարզ դարձավ, որ առանձին հարկատեսակների գծով մուտքերը բացասական են։ Այսինքն` բյուջեն պարտք էր մնացել հարկատուներին։

Այդպես էլ մինչև հիմա չի պարզաբանվում, թե ինչո՞ւ է տարեսկզբից բյուջեի միասնական հաշվի մնացորդը հանկարծ դարձել բացասական։ Հիշեցնենք, որ խոսքն այն հաշվի մասին է, որտեղ կուտակվում են հարկատուների փողեր` հետագայում կատարած աշխատանքների դիմաց գոյացող հարկային պարտավորությունները սպասարկելու համար։

Բյուջեի միասնական հաշվի մնացորդն անցած ամբողջ տարվա ընթացքում դրական էր։ Ավելին, 2018թ. վերջին այն գերազանցում էր 48 մլրդ դրամը։ Սակայն այս տարվա սկզբից դարձել է բացասական, ու այդ միտումը գնալով խորանում է։

Արդեն հունվար-հունիսի կտրվածքով՝ միասնական հաշվի բացասական մնացորդը գերազանցում է 15,6 մլրդ դրամը։ Միայն հունիսին այն համալրվել է ավելի քան 2,2 միլիարդով։

Ո՞ւր են միասնական հաշվի վրա կուտակվող գումարները։ Կամ, եթե միասնական հաշվի մնացորդը բացասական է, դա նշանակո՞ւմ է արդյոք, որ բյուջեն պարտք է մնացել հարկատուներին։

Սրանք հարցեր են, որոնք այդպես էլ մնում են անպատասխան։ Ու հանկարծ պարզվում է, որ ունենք հարկային եկամուտների հսկայական աճ։

Որ իրականում բյուջեի եկամուտներն ավելացել են, այդպես էլ կա։ Բայց այնպես չէ, որ նախկինում աճ չկար, և միայն իշխանափոխությունից հետո է այդպես։

Գուցե հիմա աճի տեմպը բարձր է, բայց նախկինում ևս բյուջեի եկամուտներն ավելանում էին, և դա թավշյա հեղափոխության մենաշնորհը չէ։ Ասենք` 2017թ. բյուջեի հարկային եկամուտներն աճել էին 79 միլիարդ, իսկ անցած տարի` 99 մլրդ դրամով։

«Բյուջեի եկամուտների ավելացման արդյունքում հնարավորություն է ընձեռվել նախաձեռնել հետևյալ խոշոր ծրագրերը,- գրում է վարչապետը՝ հատ առ հատ թվարկելով դրանք։ -Հունիսի 1-ից միջինը 10 տոկոսով բարձրացել է զինծառայողների աշխատավարձը, սեպտեմբերի 1-ից 10 տոկոսով կբարձրանա շուրջ 38 հազար ուսուցիչների աշխատավարձը, 2020թ. հունվարի 1-ից 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները, հավելյալ 7 մլրդ 400 մլն հատկացվելու է ճանապարհաշինությանը՝ ընդհանուր 330 կմ երկարությամբ ավտոճանապարհների վերանորոգման համար, հավելյալ 10 միլիարդ դրամ սուբվենցիոն ծրագրերով հատկացվելու է համայնքներին՝ համայնքային ծրագրեր իրականացնելու համար, 3 մլրդ դրամ հատկացվելու է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները մեկ ծրագրով լուծելու համար, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե արձանագրված են»:

Կարդում ես ու զարմանում. Լավ, ենթադրենք, թե հունիսի 1-ից զինծառայողների կամ սեպտեմբերի 1-ից ուսուցիչների աշխատավարձի սպասվող բարձրացումը բյուջեի եկամուտների ավելացման արդյունք է, բայց ի՞նչ կապ ունի այս տարվա բյուջեի հետ հաջորդ տարի սպասվող կենսաթոշակների 10 տոկոսանոց ավելացումը։ Հիմա ի՞նչ, այս տարվա գումարները պիտի կուտակենք, որ հաջորդ տարի թոշակ բարձրանա՞։ Եթե սա է տրամաբանությունը, ապա չպետք է զարմանալ, որ կառավարությունը տարվա առաջին կեսին բյուջետային ծախսերի ավելի քան 20 տոկոս թերակատարում է թույլ տվել։

Ի դեպ, գուցե մի լայվ էլ վարչապետը նվիրի բյուջեի ծախսերին, որը պակաս կարևոր չէ, քան եկամուտները։

դիտվել է 676 անգամ
Լրահոս
Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի. Միհրան Հակոբյան Նիկոլական իշխանության կողմից կասկածը հեռացնելու ձևը Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Գուտերեշ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության․ Նարեկ Կարապետյան Սպասվում են եղանակային փոփոխություններ Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել 3-ամյա Տիգրանին սպանած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվել Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից. Նժդեհ Իսկանդարյան․ Sputnik Արմենիա Ի գիտություն Արցախը հանձնածի՝ պատմության մեջ ոչ մի աղետ առանց պատասխանատվության չի մնացել. Մետաքսե Հակոբյան Ջերմուկում հակառակnրդը Երևանի տարածքի չափով առաջ է եկել Հայաստանի սուվերեն տարածքում․ Նարեկ Կարապետյան ՆԳՆ մանրամասներ է հայտնում «Կանազ» մշակույթի տան հրդեհից․ տուժածներ կա՞ն Իսրայելն Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել հակամարտության սկզբից ի վեր Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը փոխհատուցում է պահանջում Իրանից Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ Հունգարիայի վարչապետը կոչ է արել Ուկրաինան բուֆերային գոտի ճանաչել Պարսից ծոցում լարվածության թուլացման բանակցությունների հարթակ կարող են լինել Պակիստանը կամ Թուրքիան Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվեց զինվորի բուժումը Հնդկաստանում Գերմանիայում դատարանը վճռել է ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող ռումինացուն Թուրքիան և Անգլիան խորացնում են ռազմական համագործակցությունը Ալիևի «սերբական արշավանքը». ինչի՞ մասին էր փետրվարյան հանդիպումը «Քանդենք պետությունը» կուսակցության նախընտրական շանտաժը. ի՞նչ կլինի Փաշինյանի վերընտրվելու դեպքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am