Կառավարությունը փողը հանում է տնտեսությունից, տանում բանկում ավանդ դնում. Ի՞նչ է կատարվում բյուջեի հետ

168 ժամը գրում է.Կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում կարգավորել պետական բյուջեի ծախսերը. հարկերի տեսքով փողը դուրս է բերում տնտեսությունից ու փոխարենը նախատեսված ծրագրերի իրականացման միջոցով այն վերադարձնի տնտեսություն` տանում բանկում ավանդ է դնում։


Այս ճանապարհով կառավարությունը, անշուշտ, փող է աշխատում։ Բայց դա պետական բյուջեի գումարների կառավարման լավագույն տարբերակը չէ, եթե չասենք` վատագույնն է։

Նախատեսված բյուջետային ծրագրերն իրականացնելու միջոցով տնտեսությանն ակտիվություն հաղորդելու, շրջանառություններն ավելացնելու փոխարեն` կառավարությունը փող աշխատելու շատ հեշտ տարբերակ է գտել։ Չնայած դրանից մեծապես տուժում է տնտեսությունը, որն առանց այն էլ ֆինանսական միջոցների լուրջ կարիք ունի։ Մի կողմից՝ ներդրումներ չեն գալիս, մյուս կողմից` բանկերն են խուսափում ֆինանսավորել տնտեսության իրական հատվածը։ Հիմա էլ կառավարությունն է սկսել փողազրկել տնտեսությունը` հաշվի չառնելով դրա բացասական հետևանքները։

Սա լուրջ մարտահարվեր է, որն ակտիվացել է հատկապես իշխանափոխությունից հետո։ Խնդիրն առաջացել է հիմնականում պետական բյուջեով նախատեսված ծրագրերի թերակատարման հետևանքով։ Եթե իշխանափոխության սկզբնական շրջանում բյուջեի ծախսերի թերակատարումն ինչ-որ առումով գուցե արդարացված էր, ապա դժվար է նույնն ասել իշխանափոխությունից մեկ կամ մեկուկես տարի հետ։ Ու փոխարենն իրավիճակը գնալով կարգավորվի, ավելի ու ավելի է սրվում։

Կառավարությունը չի կարողանում ժամանակին իրականացնել բյուջեի ծախսերը։ Առաջին կիսամյակում դրանք թերակատարվել են ավելի քան 20 տոկոսով։

Խոսքը հսկայական գումարի մասին է. այս տարվա առաջին կեսին նախատեսված 797,7 մլրդ դրամի փոխարեն՝ կառավարությունը կատարել է ընդամենը 636,6 մլրդ դրամի ծախս։ Թերակատարումը կազմել է ավելի քան 166 մլրդ դրամ։ Այլ կերպ ասած՝ այն համարժեք է գրեթե 335 մլն դոլարի։

Հիմա դժվար չէ պատկերացնել, թե այդ ծախսերն իրականացվելու դեպքում ինչպիսի լուրջ օժանդակություն կարող էր ստանալ տնտեսությունը։ Դրանք գումարներ են, որոնք կարող էին ապահովել լրացուցիչ շրջանառություններ` նպաստելով նաև պետական բյուջեի համար հարկային նոր եկամուտների ձևավորմանը։

Բայց կառավարությունն այլ ճանապարհով է գնում` մի բան էլ խոչընդոտներ է ստեղծելով տնտեսության համար։ Ու դա անում է ավելի շատ հարկ հավաքելու, քան ծախսեր կատարելու միջոցով։

Այս տարվա առաջին կեսին պետական բյուջեի եկամուտները կազմել են 758,5 մլրդ դրամ։ Դրա դիմաց իրականացվել է ընդամենը 636,6 մլրդ դրամի ծախս։

Այսինքն` եկամուտները շուրջ 122 միլիարդով գերազանցել են ծախսերը։ Եթե եկամուտների առաջին կիսամյակի պլանը գերակատարվել է 6,6 տոկոսով, ապա ծախսերը թերակատարվել են 20,2 տոկոսով։

Ստացվում է, որ բյուջեում փողը կա, բայց կառավարությունը չի կարողանում ժամանակին կատարել իր կողմից պլանավորված ծախսերը, իրականացնել նախատեսված տնտեսական ծրագրերը։ Գոյանում են ազատ միջոցներ, որոնք էլ տանում-դնում են բանկում` որպես ավանդ։

Տարվա առաջին կեսին Ֆինանսների նախարարությունը Կենտրոնական բանկի հետ կնքել է 62 ավանդային պայմանագիր` 503 մլրդ դրամ ավանդային գումարով։

«Հաշվետու ժամանակահատվածում ներդրված ավանդների միջին մեծությունը կազմել է 8,113 մլն դրամ, որը 1 մլրդ դրամով մեծ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համանուն ցուցանիշից: Վերջինս պայմանավորված է 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում պետական բյուջեի եկամուտների նկատմամբ ծախսերի ավելի ցածր կատարողականով, որի պայմաններում առաջացել են լրացուցիչ ժամանակավոր ազատ դրամական միջոցներ: Այս հանգամանքներով է պայմանավորված նաև 2019թ. առաջին կիսամյակում բանկերում և այլ ֆինանսական հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և ավանդներից ստացված տոկոսագումարների ծրագրված ցուցանիշի գերազանցումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ տոկոսագումարներն աճել են 1,6 մլրդ դրամով, որը պայմանավորված է 2018թ. առաջին կիսամյակի համեմատ՝ 2019թ. 20 մլրդ դրամով ավելի ավանդների փոխանցմամբ»,- ասվում է բյուջեի առաջին կիսամյակի կատարման հաշվետվության մեջ։

Բյուջեի ազատ միջոցների տեղաբաշխումից կառավարությունը ստացել է 5,3 մլրդ դրամ տոկոսավճար։

Գուցե քիչ գումար չէ, բայց ավանդ դնելը և տոկոս ստանալը չէ բյուջեի փողերն արդյունավետ օգտագործելու ճանապարհը։ Հատկապես որ, այդ գումարների մեծ մասը դուրս են գալիս տնտեսությունից։ Տարվա առաջին կեսին բյուջեի ներքին հարկային եկամուտները կազմել են ավելի քան 713 մլրդ դրամ։ Այս գումարի մի մասը հետ չի վերադարձել տնտեսություն, որովհետև կառավարությունը չի կարողացել ժամանակին կատարել նախատեսված ծախսերը։

Հանգամանքը խիստ մտահոգիչ է։ Ու ոչ միայն տնտեսության, այլև բյուջեի ապագա եկամուտների ապահովման առումով։ Պատահական չէ, որ Պետեկամուտների կոմիտեի նախագահը սկսել է անթաքույց դժգոհել բյուջեի ծախսերի կատարման ընթացքից` հասկանալով, որ դա խնդիրներ է առաջացնելու առաջիկա հարկային մուտքերի կատարման համար։

Իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունից կարծես սկսել է անհանգստանալ նաև Կենտոնական բանկը, որ դեռևս հույսեր է փայփայում, որ տարվա երրորդ կեսից ի վերջո կառավարությունը զսպողականից կանցնի ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության։

Այդպես կլինի՞, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։ Մի բան ամեն դեպքում ակնհայտ է, որ պետական բյուջեի ծախսերի կատարումը լուրջ խնդիրների է բախվել։ Պատճառը պետք է փնտրել առաջին հերթին՝ կառավարության գործունեության մեջ, ինչի հետևանքով դեֆիցիտային բյուջեն դարձել է պրոֆիցիտային։

«2019թ. առաջին կիսամյակի ընթացքում պետական բյուջեն կատարվել է շուրջ 121,9 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված 86,6 մլրդ դրամ և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3,9 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Բյուջեի հավելուրդը հիմնականում պայմանավորված է եկամուտների համեմատ ծախսերի ավելի ցածր կատարողականով, որի արդյունքում ֆինանսավորման ներքին աղբյուրներում նախատեսված բյուջեի ազատ միջոցների` առաջին կիսամյակում ծրագրված շուրջ 77 մլրդ դրամ օգտագործման դիմաց դրանք ավելացել են 104,9 մլրդ դրամով»,- ասվում է բյուջեի կատարման առաջին կիսամյակի հաշվետվության մեջ։

Արտաքին աղբյուրներից ներգրավվել է պլանավորված վարկային միջոցների ընդամենը 28,7 տոկոսը։ Պատճառը հավանաբար նույնն է` նախատեսված աշխատանքների կատարման ժամանակացույցի շեղումները։

դիտվել է 1812 անգամ
Լրահոս
Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի. Միհրան Հակոբյան Նիկոլական իշխանության կողմից կասկածը հեռացնելու ձևը Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Գուտերեշ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության․ Նարեկ Կարապետյան Սպասվում են եղանակային փոփոխություններ Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել 3-ամյա Տիգրանին սպանած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվել Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից. Նժդեհ Իսկանդարյան․ Sputnik Արմենիա Ի գիտություն Արցախը հանձնածի՝ պատմության մեջ ոչ մի աղետ առանց պատասխանատվության չի մնացել. Մետաքսե Հակոբյան Ջերմուկում հակառակnրդը Երևանի տարածքի չափով առաջ է եկել Հայաստանի սուվերեն տարածքում․ Նարեկ Կարապետյան ՆԳՆ մանրամասներ է հայտնում «Կանազ» մշակույթի տան հրդեհից․ տուժածներ կա՞ն Իսրայելն Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել հակամարտության սկզբից ի վեր Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը փոխհատուցում է պահանջում Իրանից Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ Հունգարիայի վարչապետը կոչ է արել Ուկրաինան բուֆերային գոտի ճանաչել Պարսից ծոցում լարվածության թուլացման բանակցությունների հարթակ կարող են լինել Պակիստանը կամ Թուրքիան Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվեց զինվորի բուժումը Հնդկաստանում Գերմանիայում դատարանը վճռել է ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող ռումինացուն Թուրքիան և Անգլիան խորացնում են ռազմական համագործակցությունը Ալիևի «սերբական արշավանքը». ինչի՞ մասին էր փետրվարյան հանդիպումը «Քանդենք պետությունը» կուսակցության նախընտրական շանտաժը. ի՞նչ կլինի Փաշինյանի վերընտրվելու դեպքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am