Մարտի 1-ը չի կարող բացահայտել այսօրվա գործող իշխանությունը,որովհետև նա ևս կողմ է.Զարուհի Փոստանջյան

Հարցազրույց հրապարակախոս Կարինե Հակոբյանի և Երկիր ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ:/Մաս 2-րդ/

-Մինչև ,որ իշխանությունը կարողանա բոլոր տեղերում ամրանալ:

Զարուհի Փոստանջյան.Այս իշխանությունը բոլոր տեղերում ամուր է,որովհետև այս իշխանությունը ,որը եկել է,նա չի եկել ինչ-որ տարբերակված միջոցով,նրան բերել են, և ինքն ունի որոշակի գործառույթ:Չմոռանանք,որ 30-ամյա իշխանության կրողները՝Լևոն Տեր-Պետրոսյան,Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան,նրանք իրենց մեջ էլ ունեն որոշակի խնդիրներ,այնպես չէ,որ նրանք եղել են միատարր և այստեղ նաև դա է արտացոլվում:

-Ի՞նչ հիմքեր ունեք ասելու:

Զարուհի Փոստանջյան.Ես չեմ ասում,դրա մասին փաստարկում է իրավաբանությունը,այստեղ մի բան է,որ դու հայտարարում ես…այո,մենք բոլորս ցանկանում ենք,որ մարտի 1-ը բացահայտվի, և բոլոր մեղավորները պատժվեն ,բոլոր մեղավորնեը և հատկապես բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաները,ովքեր իրավունք ունեին ,և հանարավարություն ունեին կանխելու,նրանք պետք է կագնեն դատարանի առաջ և պարզաբանումներ տրամադրեն,թե ինչպես է դա տեղի ունեցել:

-Իսկ հրահարողնե՞րը:

Զարուհի Փոստանջյան.Այո,նաև հրահարողները, երկար ժամանակ իր տանը նստած որոշեց դուրս գալ և զբաղվել քաղաքականությամբ,և առաջադրվել որպես նախագահի թեկնածու:Ինչո՞ւ էր նա հայտարարում որ ինքը պետք է լինի միայն զոհը,ինչո՞ւ նա իր որդուն այդ ընթացքում ճանապարհեց ԱՄՆ,ինչու էր այդ ընթացքում ապահովագրում իր որդուն ,ինչու անմիջապես ,երբ արդեն հայտնի դարձան առաջին տվյալաները 2008-ի նախագահական ընտրությունների,պարզ էր ,որ ոչ Լևոն Տեր-Պետրոսյանն էր առաջին փուլում հաղթել,ոչ էլ Սերժ Սարգսյանը,ինչո՞ւ նրանք չհայտարարեցին,որ պնդում են,որ տեղի ուենն երկրորդ փուլ,այլ հայտարարեցին,որ գնում են բախման:

-Ինչ է ցույց տալիս այս ամենը,որ դատավարությունը գնում է սխալ ճանապարհո՞վ:

Զարուհի Փոստանջյան.Եթե տեղի է ունեցել սահամանադրական կարգի խախտում և մենք բոլորս սահմանադրական կարգի խախտման մեղադրանք ենք տեսնում,ապա խախտումը ե՞րբ վերացավ,արդյո՞ք վերացել է,թե մինչև օրս շարունակվում է:Եթե խախտվեց,իշխանությունը յուրացվեց ,ո՞ւմ փոխանցվեց, Սերժ Սարգսյանին:

-Սա այլ հարց է ,սկզբում ասացին,թե պարզ է,ովքեր են կրակողները,սակայն հետագայում պարզվեց,որ ոչինչ էլ պարզ չէ:Մեկ հոգի ձերբակալված է,դուք դրանով զբավո՞ւմ եք:Շատերն ասում են,որ նա անմեղ մարդ է,պարզապես պետք էր ցույց տալ,որ ինչ-որ բան արված է:

Զարուհի Փոստանջյան.Մենք ընթացքում միայն դա ենք տեսել:

Կարինե Հակոբյան.Նախագահ ձերբակալելը մեկ մարդ չէ:

-Նախագահի մասին չէ խոսքը,իբրև կրակողներից մեկի:

Զարուհի Փոստանջյան.Պարզվում է,որ այդ մարդը կապ չունի,որովհետև փորձաքննության եզրակացությունը,որը հրապարկվել է, չի համընկնում այն տվյալների հետ,որն ունի նախաքննական մարմինը:Բացի այդ,մարտի 1-ը չի կարող բացահայտել այսօրվա գործող իշխանությունը,որովհետև նա կողմ է,դա պետք է կատարեն անկախ փորձագետները:

-Անկախ փորձագետներին դիմելու համար ժամանակ է պետք,գուցե այս ամենն արվում է, որ իշխանությունը ժամանակ շահի:

Զարուհի Փոստանջյան.Որպեսզի ինքը մնա իշխանության,բավարարում է որոշ հանրային պահանջներ,բայց հանրությունը դրանից ի՞նչ է շահում,մարտի 1-ի գործ չի քննվում դատարանում, սպանությունների հետ կապված գործ չի քննվում:

Կարինե Հակոբյան.Անձամբ ինձ համար մարտի 1-ը տաբու է այն օրվանից,երբ Լևոն Տեր-Պետրոսյանը արտասանեց Չարենցի Մահվան տեսիլը:Ես արդեն կանխատեսեցի,թե ինչ էր լինելու:

-Կային մտավորականներ,որ ասացին՝չի կարելի երկիրը մարտի 1-ի պատանդը դարձնել:

Զարուհի Փոստանջյան.Քաղաքական վերնախավը ,կապ չունի այսօր իշխանության մեջ է,թե իշխանությունից դուրս ,պատրաստ է ազգային համաձայնությամբ,ազգային շահը հետապնդելու միջոցով մեր ազգի քաղաքական մանդատը վերականգնել…

-Ազդակներ են իջնում,որ վտանգ չկա,հանրության համար է արվում.խոսքը Ստամբուլյան կոնվենցիայի մասին է:Տեսակետ կա,որ սրանով զբաղեցնեն հանրությանը,կգա մի պահ,որ ղեկավարը կասի՝ դա սխալ է,հրաժարվեցի, բոլորը կողջունեն ,կասի՝տեսեք,թե ինչ լավ քայլ էր:

Կարինե Հակոբյան.Դուք լավագույն սցենարն եք ասում ,չի վարեվարցվի և մենք գոհ կլինենք,այդպես կլինի,բայց պետք է զգույշ լինել,որովհետև այսքան անհեթեթ կոնվենցիա չի եղել,սա կուլմինացիան է, ոչ միայն ազգային ոտնահարող ,այլ մարդկային արժեքները:Նրանք,ովքեր պարտադրում են ,նրանց մոտ ցանկությունն այսնքան մեծ է,որ այս կոնվենցիան վավերացվի և այնքան վտանագովր դրույթներ կան,որ չի կարելի անտարբեր լինել:

Զարուհի Փոստանջյան.Ես չէի ցանկանա,որ այս թեման գերակշռեր հանրային բանավեճի ոլորտում,բայց քանի որ այդպես է,որպես իրավաբան կարող եմ ասել,որ այս պահին որպես միջազգային կազմակերպություն ԵՄ-ն ստորագրել է այս կոնվենցիան,դիմել են Լյուքսենբուրգի դատարան պարզաբանում ստանալու ՝արդյոք այդ կոնվենցիան հակասում է ԵՄ իրավունքին և այնտեղից նա ստանալու է մասնագտական կարծիք:Նույնիսկ եվրոպական երկրներն էլ են դիմում մասնագիտական կարծիք ստանալու համար:Մենք այստեղ կարող ենք չշտապել,այն,որ ընտանեկան բռնություն Հայաստանում կա,որ ընտանեկան բռնության զոհերը պաշտպանված չեն,դա միանշանակ է:

Կարինե Հակոբյան.Բայց օրենսդրական բաց չկա,մենք դրա կարիքը չունենք:

Զարուհի Փոստանջյան.Մարդու իրավունքի կոնվենցինա ստորագրելով, 8-րդ հոդվածով մենք որոշակի հնարավորություններ ,իրավունքներ հայտնում ենք բոլոր նրանց,ովքեր իրենց պատկերացնում են ոչ ավանդական սեռի ներկայացուցիչ:Ես չեմ կարծում,որ այս կոնվենցիան մեծ վնաս կարող է պատճառել մեր հանրությանը ,որովհետև մենք արդեն որոշ չափով այդ բաց աշխարհի մասն ենք:
Տեսնենք,թե ինչ եզրակացություն են տալիս, մeզ համար ավելի մտaհոգիչ է,որ մենք այսօր ունենք դեմոգրաֆիական խնդիր, այսօր մեր երիտասրադները …

-Սա ավելի կսրի:

Զարուհի Փոստանջյան.Եթե մենք այսօր կին և տղամարդ սիրո գաղափին հնարավորություններ չենք տալիս` տնտեսապես,սոցիալապես…դա միշտ եղել է:

Կարինե Հակոբյան.Այնպես չէ,որ կարելի է ստրոագրել,վավերցնել և չիրականացնել,այնտեղ հոդվածներ կան ,որ պարտադրում են,որ պետք է ստեղծվի վերահկսող կոմիտե,մոնիթորիգ,կրթական ծրագրերը փոխվեն,պարտադրվում է պրոպագանդա:Խարխլում է ամեն ինչ ՝պետություն,ընտանիք,միամտություն է ասել,որ կարող ենք վարվերացնել և չիրականացանել,դա հնարավոր չէ:

Զարուհի Փոստանջյան.Եթե մեզ դա հարիր չէ …

-Մենք չենք կարող հասկանա՞լ,պարտադիր պետք է եզարակացություն լինի՞:

Կարինե Հակոբյան.Բա որտե՞ղ է մեր անկախությունը,եթե պետք է սպասենք հրահանգի:

Զարուհի Փոստանջյան.Իրենք արդեն ստորագրել են,ցանկություն ունեն վավերացնելու,իմ առաջարկը՝սպասել այդ հեղինակավոր կարծիքներին:

Կարինե Հակոբյան.Ինչներիս է պետք այդ կարծիքը:

Զարուհի Փոստանջյան.Ես կառաջարկեի հանարաքվե :

Կարինե Հակոբյան.Օօօօօօօօ,եկեք հանրաքվե անենք՝մարդասպանությունը լավ է,թե վատ է ,հանարքվե անենք՝այլասերությունը լավ է,թե վատ:

Զարուհի Փոստանջյան.Այլասերվածության մասին չէ կոնվենցիան:

Կարինե Հակոբյան.Դուք կարդացե՞լ եք կոնվենցիան:

Զարուհի Փոստանջյան.Իհարկե :

Կարինե Հակոբյան.Դա գիտեք,թե որ երկրների համար է գրված,ես մտածում եմ աշխարհում կան երկրներ,որոքն այն աստիճան չունեն օենսդրություն,որ կարիք ունեն ,թեկուզ այդ վտանգավոր կետերը հանենք,այդ բռնությունը կանխարգելող այսպիսի օրենսդրության:Պետք է դու օրենդրություն չունենաս,որ այս կոնվենցիայի կարիքը ունենաս:

Զարուհի Փոստանջյան.Մենք չունենք զարգացած օրենքեր այս ոլորտում,ոչ էլ ունենք զարգացած պրակտիկա:

Կարինե Հակոբյան.Անհեթեթություն է:Ահավոր ցածր մակարդակ է,անկախ այդ մյուս վտանգավոր կետերը,այդպիսի ցածր մակարդակի,անգրագետ և պարզունակ իրավական փաստաթուղթ ես չէի կարդացել:

-Անհրաժեշտություն չեք տեսնո՞ւմ սպասել եզրակացությանը,միանգամից մերժե՞լ:

Կարինե Հակոբյան.Մեր օրենսդրությունը դրա կարիքը չունի ,եթե մի կողմ ենք թողնում այդ կետերը:Վիրավորական է անկախ պետության համար անընդհատ ասել՝սպասենք,թե ինչ կասի Եվրոպայի այսինչ հանձնաժողովը:

Զարուհի Փոստանջյան.Դա լավագույն իրավաբանների կարծիքն է:

Կարինե Հակոբյան. Մենք ունենք շատ լավ մասնագետներ և պետք չէ անընդհատ դրսի կարծիքին սպասել և դիմել ,պետք է ազնավություն և ազնիվ նպատակներ:

Զարուհի Փոստանջյան.Եթե մենք ցանկանում ենք ընտանեկան բռնության դեմ պայքարել ,իսկ ես դա ցանկանում եմ,ես կվերցների կոնվենցիայից կհանեի բոլոր այն դրույթները,որոնք ինձ համար պիտանի չեն ,բայց ընտանեկան բռնության հետ կապված բոլոր դրույթները …

Կարինե Հակոբյան.Մեր օրենսդրությունը չունի՞:

Զարուհի Փոստանջյան.Մենք ունենք որոշակի օրենսդրություն …

Կարինե Հակոբյան.Շատ ավելի խիստ:

Զարուհի Փոստանջյան.Ես կընդունեի և կասեի որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկիր ես իմ պարտականությունները այս ձևով եմ տեսնում:Ես ոչ կմերժերի Եվրոպայի խորհրդի իմ գործընկերներին …

-Ինչո՞ւ եք վախենում,եթե այդքան երկիր մերժել է,հրաժարվել,ինչի՞ց ենք մենք վախենում:

Զարուհի Փոստանջյան.Մենք չենք վախենում ,այդտեղ նաև լավ դրույթներ կան:

Կարինե Հակոբյան.Կան դրույթներ,որոնք մեր օրենսդրության մեջ չկա՞ն:

Զարուհի Փոստանջյան.Այո,կան բաներ,որ չկա,դրա համար կարող ենք վերցնել:

Կարինե Հակոբյան.Մեր օրենսդրությունը շատ ավելի հարուստ է:

-Հանրային բանավեճ ի անհրաժեշտություն կա՞:

Կարինե Հակոբյան.Պետական իշխանությունը իր վերաբերմունքը պետք է արտահայտի և այս թեման փակվի,քննարկումը որևէ օգուտ չի բերում:Կան հարցեր,որնք քննարկումից դուրս են ՝չի կարելի քննարկել պետք է ընտանիք,թե ոչ, սիրել պետք է ,թե ոչ,ազնիվ լինել,թե ոչ,դրանք հարցեր են ,որոնք քննարկումից վեր են:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 2067 անգամ
Լրահոս
Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am