Մր դաշնակցի՝ Ռուսաստանի հետ, մենք ﬔր հարաբերությունները պետք է ամրապնդենք. վարչապետ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ﬔր դաշնակցի՝ Ռուսաստանի հետ, մենք ﬔր հարաբերությունները պետք է ամրապնդենք: Հարցին, թե՞ արդյոք ճիշտ է համարում իր մասնակցությունը Ռուսաստանում կայացած Եվրասիական ﬕջկառավարական խորհրդի նիստին, որը նախատեսված էր անցկացնել Երևանում, բայց քառօրյա պատերազմից հետո տեղափոխվեց, ասաց. «Կարծում եմ, որ երկրի վարչապետը զգացմունքային որոշումներ չպիտի կայացնի: Մենք պետք է մտածենք ﬔր պետության շահերից: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, երբ պաշտոնապես Հայաստանում էր, խնդրեց որ մասնակցեմ: Ես, իհարկե, կարող էի չմասնակցել ու հաճոյանալ ժողովրդի այն հատվածին, ով ասում է, թե պետք չի գնալ, պատիվ չի բերի, բայց ես կարծում եմ, որ գնալը շատ ճիշտ էր»:
