Վարչապետը ՝ օլիգարխների գումարները բանակին տրամադրելու մասին
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով, հարցին, թե Արցախից ճիշտ հայտարարություն էր հնչել, թե Հայաստանում օլիգարխները պետք է հրաժարվեն իրենց հարստությունից ու գումարը փոխանցեն բանակին, նշեց. «Ես խոսում եմ ՀՀ կառավարության անունից: Եթե ԼՂ կառավարության ղեկավարն այդպիսի հայտարարություն է արել, դա իր որոշումն է, իր լիազորությունն է, իր գործը: Ինչ վերաբերում է մեծահարուստներին, այո, այն մարդիկ, ովքեր ապօրինի ճանապարհով են հարստացել, իշխանությունը, պետությունը, պատկան մարմինները կհետևեն գործընթացի: Նման մարդիկ, ովքեր փորձում են պառակտում մտցնել մեր երկրի խավերի մեջ, սխալ բան է»:
