Մենք չենք խնդրում. վարչապետ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով քննադատություններին, որ քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ զենքի համար գումար չկա, բայց կառավարությունը մեծ գումարներ է շռայլում այլ ծախսերի համար, նշեց, որ Հայաստանում կա սպառազինության համար անհրաժեշտ գումար: «Կառավարությունը որևէ առաջարկ հայտարարություն չի արել, որ գումարներ հավաքագրվեն սպառազինության համար: Մենք ունենք այդ գումարները: Շատ շուտով այն, ինչ պլանավորել ենք ձեռք ենք բերելու, ձեռք կբերենք: Ես որևէ խնդիր չեմ տեսնում: Իսկ եթե մարդիկ ինքնակամ ցանկություն ունեն աջակցելու մեր զոհվածների ընտանիքներին, մեր բանակին, դա ընդունելի է, բայց մենք որևէ մեկին չենք պարտադրում, չենք խնդրում, որ աջակցեն, որովհետև ունենք այդ ֆինանսական աջակցությունը»,- շեշտեց Աբրահամյանը:
