Ծննդյան տոներ առաջնագծում. լուսանկարներ

Երջանկությունը` ոչ թե բարեկեցիկ և ճոխ կյանքն է, այլ ջերմ, ընկերական, հասկացված փոխհարաբերություններով լի, ստեղծագործ և հանրօգուտ առօրյան: Ահա այս սկզբունքով են առաջնորդվում Արցախյան ազատամարտի մասնակից գնդապետներ, Ջերմուկի Համոն և Մասիսի Սայադն ու նրանց միասնական ջանքերով հիմնադրած «Հայդուկ» կամավորոկանների ջոկատի մարտիկներն ու աջակիցները: Այս սկզբունքից ելնելով է նաև, որ «Հայդուկին» միացած հայորդիները հենց հայդուկականների հետ են նշում իրենց ծննդյան տոներն ու հիշարժան օրերը: Առաջնագծում իրականացվող ռազմավարական նշանակության միջոցառումների շրջանակներում, «Հայդուկը» մեկ օրում նշեց իր կազմին միացածներից երեք անձի տարեդարձ` «Արփա-Սևան»-ի Կեչուտի ջրամբարի պետ, ջերմուկցի Արմեն Հովսեփյանի 51 ամյակը, երևանցի Ալեքսանդր Սուքիասյանի 41 ամյակը և գորիսցի վարորդ Համլետ Հակոբյանի ծննդյան 63 ամյակը: Վաղ առավոտից «Հայդուկ»-ի տեղակայման վայրից առաջնագիծ ուղևորվածների խումբը, մեկ մարդու նման միացավ լայնածավալ ինժիներական աշխատանքներին: Կեսօրից հետո, ջոկատի անդամները հավասարի պես նստեցին ճաշի: Հոբելյարներին ուղղված իրենց շնորհավորական խոսքում, հրամանատարները նշեցին, որ պատերազմի դաշտում, օդ ու ջրի նման անհրաժեշտ ընկերասիրության, համախմբվածության և փոխօգնության հիմքերը խաղաղ պայմաններում դրվում են միայն նմանատիպ միջոցառումների շրջանակներում: Այն որ «Հայդուկ»-ի անդամներն իրենց ծննդյան տոներն են նշում հայդուկականների հետ, լավագույն ցուցանիշներից մեկն է նրա, որ թիմային աշխատանքները դրված են ճիշտ ուղու վրա և արդեն տալիս են իրենց պտուղները. «խրամատ ենք քանդում` էլի պիտի քանդենք այնպես, որ առաջինը լինենք և ապացուցենք ամեն ինչում, որ մենք եղել ենք, կանք ու մնալու ենք»: Հայկ Կիսեբլյան

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ» NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել․ Թրամփ Հրդեհ՝ սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում. այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր Հավատքը հզոր վահան է․ մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք․ Արամ Ա Վեհափառ Մնացել է 48 ժամ, հակառակ դեպքում նրանց սպասվում է դժոխք. Թրամփ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով Զելենսկին անսպասելի այցով Ստամբուլում է Սատարում ենք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին «Ռոսատոմ»-ի աշխատակիցներին Իրանից տարհանում են Հայաստան․ զոհ կա Տրվում է վարձով Իրաքա-իրանական սահմանի անցակետի վրա հրետանային հարձակման հետևանքով կա զոհ և վիրավորներ Իրանը հարվածել է ԱՄՆ դեսպանատանը 48 ժամ և դժոխքը կիջնի Իրանի գլխին․ Թրամփ ՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրաձայնել են մի շարք առանցքային հարցեր Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է․ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել․ Սերժ Սարգսյան Ռուսաստանցի գիտնականներն աշխարհագրական հայտնագործություն են կատարել Անտարկտիդայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am