ԱՄՆ-ի «արցախյան» ապտակը Փաշինյանին

Վաշինգտոնի հայ դատի գրասենյակը տեղեկացնում է, որ Թրամփի վարչակազմը չեղարկում է Արցախին տրամադրվող օգնությունը: Խոսքը Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության ականազերծման ծրագրի մասին է: Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդամենը 2 շաբաթ առաջ էր հաստատել ծրագրի ֆինանսավորումը 2020-ի համար: Հիմա սա կչեղարկվի 2 ամսվա ընթացքում:

Հայաստանից հետո ԱՄՆ-ն երկրորդ երկիրն է, որն ուղղակի ֆինանսական օգնություն է մինչև հիմա տրամադրել Ստեփանակերտին ու այդ հանգամանքն ահավոր նյարդայնացրել է Բաքվին... Ադրբեջանական իշխանությունները վերջին տարիներին մեծ աշխատանք էին տանում Վաշինգտոնում՝ ԱՄՆ կողմից Արցախին տրամադրվող անմիջական օգնությունը չեղարկելու ուղղությամբ...

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Արամ Համբարյանն ահազանգում է և կոչ անում ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներին «նամակախեղդ» անել իրենց կոնգրեսականներին՝ այդ խայտառակ որոշումը չեղարկելու համար...

Որևէ մեկը չի կարող հերքել, որ Թամփի վարչակարգի այս որոշումը քաղաքական է և իր մեջ պարունակում է բավականին վտանգավոր մեսիջներ պաշտոնական Երևանին... Իսկ ի՞նչ են անում այս ուղղությամբ մեր իշխանությունները... Պատասխանեմ՝ ոչինչ... Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար արտաքին քաղաքականությունն ընդհանրապես անտեսված է... Ռուսաստանյան, ՀԱՊԿ-յան, ԵԱՏՄ-յան տապալված քաղաքականության մասին բազմիցս եմ անդրադարձել... Եվրոպական և ամերիկյան ուղղությունները, ինչպես երևում է, ևս խնդրահարույց են...

Սակայն ՀՀ իշխանություններին, որքան կարելի է կռահել, ավելի շատ հետաքրքրում են ներքաղաքական «մուտիլովշչիկությունները»՝ կեղծ օրակարգերի ստեղծումը և այդպիսով հասարակության ուշադրության շեղումը երկրի առջև ծառացած իրական ներքաղաքական և հատկապես արտաքին քաղաքական խնդիրներից, որոնցից, այս պահին ամենակարևորը` ԱՄՆ իշխանությունների «հակաարցախյան» այս որոշումն է...

Հատկանշական է, որ Թրամփի վարչակարգն այս որոշումը կայացրել է ՀՀ ԱԺ նախագահի և նրա ղեկավարած պատվիրակության և ՀՀ փոխվարչապետի ԱՄՆ կատարած այցերից հետո, որոնց արդյունքների մասին մեծ հիացմունքով էին խոսում իշխանական ԶԼՄ-ները... Սակայն, ինչպես երևում է, պաշտոնական Վաշինգտոնը բավականին բացասական է գնահատել Միրզոյան-Ավինյան այցերի արդյունքները և «արցախյան» ապտակի միջոցով է պատասխանել Փաշինյանին...

Հիշեցնեմ, որ մինչ այս էլ ֆրանսիական դատարանները մի քանի «հակաարցախյան» որոշումներ կայացրեցին, որոնց պաշտոնական Երևանը գրեթե չարձագանքեց, քանի որ կրկին զբաղված էր ներքաղաքական «վհուկների որսով»... Հայաստանի իշխանությունները տարրականորեն բարձիթողի վիճակում են թողել Հայաստանի արտաքին քաղաքականության բոլոր ուղղությունները... Իսկ ԱԳՆ-ի և նրա ղեկավար Զոհրաբ Մնացականյանի պարտիզանական և ԱԱԾ-ական ոճով աշխատանքը, որը նա ընդօրինակել է նախորդ նախարարից, ուղղակի անընդունելի է...

Հիշեցնեմ, որ Իլհամ Ալիևի վարչակարգը երկար ժամանակ է մեծ աշխատանք էր տանում Վաշինգտոնում, որպեսզի ամեն գնով չեղարկի ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող ուղղակի օգնությունը, սակայն մինչև հիմա նրան դա չէր հաջողվել... Ըստ իս, այս իրավիճակից միակ ելքը՝ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցների ակտիվ միջամտությունն է, քանի որ ՀՀ ԱԳՆ-ն և նրա «ստորաբաժանումներն» ԱՄՆ-ում այս ամենին գրեթե դիտորդի կարգավիճակով են վերաբերվում...

Հ.Գ. Բաքվում, Անկարայում, ինչպես նաև եվրոպական մայրաքաղաքներում և Վաշինգտոնում գործող թուրք-ազերիկան լոբբիստները հմտորեն օգտվում են Փաշինյանի` արտաքին քաղաքականությունը «չսիրելու» և նրա թիմակիցների մեծ մասի այդ ոլորտում դիլետանտ լինելու հանգամանքից...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 322 անգամ
Լրահոս
«Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video) Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video) Երեխաներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք. Սևակ Խաչատրյանի ելույթը հունից հանեց ՔՊ-ին (video) Առուշի համար կռվել եմ շատերի հետ, շատ եմ ափսոսում․ Իշխան Սաղաթելյան (video) Ի՞նչ են անելու Արարատ Միրզոյանի հետ փակ դռների հետևում (video) Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ» Հիանալու բան չկա «Հրապարակ». Համահայկական հիմնադրամ՝ առանց Սփյուռքի եւ Եկեղեցու Ֆիդանը Բաքվում անդրադարձել է Հայաստանին «Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում «Հրապարակ». Միլիոնների պարգեւավճար կստանան Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում Չի բացառվում, որ երեկվա խոսույթը ոչ թե պարզապես հերթական տեղեկատվական ակցիան էր, այլ հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր. Արմեն Հովասափյան Գողացել են Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցու գանձանակը Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. 2-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել Ալիևը երեկ ասաց՝ ձեզ ներում չի՛ լինելու․․․ նոր սպառնալիք Ադրբեջանից․ Էդիկ Անդրեասյան (video) Ինչո՞ ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը. Արթուր Դանիելյան Կարողա՞ գիտեք՝ ձեզ պետք է պոնչո անենք, լու՞րջ եք ասում․ Ագնեսա Խամոյանը՝ Արայիկ Հարությունյանին (video) Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը Արևմուտքն ամեն ինչ անում է ժողովրդավարական ինստիտուտները ոչնչացնելու համար․ Զախարովա CBS News․ Իրանական հարվածներից ԱՄՆ-ի մի շարք ռազմաբազաներում խոշոր ավերածություններ են եղել ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 է խոցել Արմենիկում+-ի տնօրենը կկանգնի դատարանի առջև. ավարտվել է 1.6 մլրդ դրամի հափշտակման փորձի քննությունը «Գառիկ Դավթյանը քարտեզով խայտառակեց ՔՊ–ին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am