2 տարում Հայաստանի 1 և Ադրբեջանի 107 քաղաքացի միացել է ԴԱԻՇ-ին
AFP գործակալությունը հայտնում է,որ ԱՄՆ Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի՝ ԴԱԻՇ-ի կազմի մեջ մտնող օտարերկրացիների ծագման ու թվի վերաբերյալ վերլուծություն մեջ ասված է,որ ահաբեկչական կազմակերպության շարքերում կռվում են 70 երկրների քաղաքացիներ։ ԴԱԻՇ-ի ավելի քան 11 հազար անդամների անձնական տվյալները ամերիկյան NBC ալիքին է փոխանցել խմբավորման՝ փախուստի դիմած անդամներից մեկը: 2013-14 թվականներին խմբավորմանը միացել են 15 հազար նոր անդամներ, որից 1-ը Հայաստանի քաղաքացի է։ Նշվում է, որ նոր անդամներից ոչ ոք Հայաստանում չի բնակվել, ահաբեկիչների շարքերն են համալրել Ադրբեջանի՝ 107, Թուրքիայի՝ 212, Իրանի՝ 10 և Վրաստանի՝ 2 քաղաքացի: Նոր անդամների տարիքը 12-70-ի միջակայքում է, միջին տարիքը 26 կամ 27 տարեկան է։ Նոր անդամներից միայն 400-ն են եղել 18-ից ցածր տարիքի։ Առավելագույն թվով անդամներ են միացել ահաբեկիչներին Սաուդյան Արաբիայից` 479 մարդ, Թունիսից` 559, Մարոկկոյից` 240, Թուրքիայից` 212, Եգիպտոսից`151 և Ռուսաստանից` 141: 49 մարդ անդամագրվել է Ֆրանսիայից, 38` Գերմանիայից, 30` Լիբանանից, 26` Մեծ Բրիտանիայից, 11` Ավստրալիայից, 7` Կանադայից, 0՝ ԱՄՆ-ից։
