Նոր մանվելիզմ.ինչով է տարբերվում Փաշինյանը Մանվել Գրիգորյանից

ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ։ Նրա փաստաբանների միջնորդությունը դատարանն հերթական անգամ անհիմն որակեց։
Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն երեկ դատական նիստում անգամ միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել մինչև 25 մլն դրամ գրավով։

Ըստ փաստաբանի` միջնորդության համար հիմք է ծառայել «Նաիրի» ԲԿ–ում օրեր առաջ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կատարված համալիր հետազոտությունը, որի համաձայն, նրա առողջական վիճակը կրկնակի բարդացել է։ Սակայն ապարդյուն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունում անաչառ ու անկաշառ դատարանը արդեն որերորդ անգամ մերժում է միջնորդությունը, որի հիմքում կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների ախտորոշումն է, անաչառ ու նոր Հայաստանի դատարանը գերադասում են մարդուն սպանել բանտում, դեռեւս չապացուցված մեղքի համար, այն մեղքի, որը ըստ փաստաբանների գրեթե անհիմն է եւ հեռու է ծանրագույն հանցանք լինելու իրողությունից:

Ընդամենը մեկ ամիս առաջ՝ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց, որտեղ մինչ օրս բուժում է ստանում։ Առողջական վիճակով պայմանավորված Մանվել Գրիգորյանը չի մասնակցում դատական նիստին։ Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Մոտ մեկ տարի է ձգվում է նրա դատավարությունը, բայց որեւէ դրվագով նրա մեղքը ապացուցված չէ: Սա չի խանգարում, որ Նիկոլ Փաշինյանի անաչառ ու ազատ դատարանը հանցանքի մեջ կասկածվող մարդուն ամեն գնով հասցնի այն աշխարհ:

«Սիրո և հանդուրժողականության» կարգախոսով ու վենդետտաներ չանելու խոստմամբ իշխանությունը վերցրած Նիկոլ Փաշինյանը հակառակ մթնոլորտն ապահովեց: Վրեժխնդրությունը դարձել է փաշինյանական իշխանության գլխավոր այցեքարտը:
Սիրո և հանդուրժողականության փոխարեն հանրությունը ստացավ սևերի ու սպիտակների բաժանում, երկրում մոլեգնում է ատելության ու թշնամանքի մթնոլորտը: Սեփական ձախողումների համար մշտապես գտնվում են ներքին թշնամիներ: Մանվել Գրիգորյանն, անկասկած, այդ վրեժխնդրության զոհն է դարձել եւ պատճառը ըստ ամենայնի Մարտի 1-ի իրադարձություններն են: Նիկոլ Փաշինյանը թերեւս չի կարողանում մարսել այդ իրադարձությունները, դրանց հետ կապված ցանկացած բան, Գրիգորյանն այն ժամանակվա գործող պաշտոնյաներից եզակիներից էր, ով խոստացավ միանալ Լեւոն Տեր-Պետրոսյանի համաժողովրդական շարժմանը, բայց կես ճանապարհից հետ կանգնեց: Եթե սա չէ Գրիգորյանին այսօր խոշտանգելու պատճառը, ապա Հոկտեմբերի 27-ի գործով Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք կորզելու մոլուցքն է, այլապես որեւէ բանական ուղեղում դժվար է տեղավորել իշխանության՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգումը: Միթե միայն այն բանի համար, որ նա ենթադրյալ մեղադրյալ է ասենք զինվորի հացը գողանալու փաստով:

Իսկ ինչով է տարբերվում իշխանությունը Մանվել Գրիգորյանից, եթե նրա հարցերը լուծում է իր լեզվով: Անշուշտ Մանվել Գրիգորյանը բազում հանցանքներ է կատարել, զազրելի արարքներ գործել հարյուրավոր քաղաքացիների նկատմամբ ու նրա հետ կարելի էր Լինչի դատաստան տեսնել, եթե չհայտարարեինք, որ երկրում իրավիճակ է փոխվել, հեղափոխություն է եղել եւ նոր արժեհամակարգեր են գործելու: Բայց այսօր կասկածյալին խոշտանգել միայն այն բանի համար, որ սպասարկել ցածր զանգվածների ճաշակը, առնվազն բարբարոսություն է, նոր մանվելիզմ:

Անի Սահակյան

դիտվել է 6373 անգամ
Լրահոս
«Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video) Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video) Երեխաներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք. Սևակ Խաչատրյանի ելույթը հունից հանեց ՔՊ-ին (video) Առուշի համար կռվել եմ շատերի հետ, շատ եմ ափսոսում․ Իշխան Սաղաթելյան (video) Ի՞նչ են անելու Արարատ Միրզոյանի հետ փակ դռների հետևում (video) Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ» Հիանալու բան չկա «Հրապարակ». Համահայկական հիմնադրամ՝ առանց Սփյուռքի եւ Եկեղեցու Ֆիդանը Բաքվում անդրադարձել է Հայաստանին «Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում «Հրապարակ». Միլիոնների պարգեւավճար կստանան Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում Չի բացառվում, որ երեկվա խոսույթը ոչ թե պարզապես հերթական տեղեկատվական ակցիան էր, այլ հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր. Արմեն Հովասափյան Գողացել են Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցու գանձանակը Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. 2-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել Ալիևը երեկ ասաց՝ ձեզ ներում չի՛ լինելու․․․ նոր սպառնալիք Ադրբեջանից․ Էդիկ Անդրեասյան (video) Ինչո՞ ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը. Արթուր Դանիելյան Կարողա՞ գիտեք՝ ձեզ պետք է պոնչո անենք, լու՞րջ եք ասում․ Ագնեսա Խամոյանը՝ Արայիկ Հարությունյանին (video) Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը Արևմուտքն ամեն ինչ անում է ժողովրդավարական ինստիտուտները ոչնչացնելու համար․ Զախարովա CBS News․ Իրանական հարվածներից ԱՄՆ-ի մի շարք ռազմաբազաներում խոշոր ավերածություններ են եղել ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 է խոցել Արմենիկում+-ի տնօրենը կկանգնի դատարանի առջև. ավարտվել է 1.6 մլրդ դրամի հափշտակման փորձի քննությունը «Գառիկ Դավթյանը քարտեզով խայտառակեց ՔՊ–ին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am