Գիծը քաշվեց.սպասվում է կոշտ դիմակայություն

Արցախում նախընտրական խմորումներն ահագնանում են: Ինչպես հայտնի է` իշխանությունը գործարկում է Արայիկ Հարությունյան-Սամվել Բաբայան դուետին՝ թիրախում պահելով Արցախի իշխանություններին: Հատկապես, Բաբայանի միջոցով հեղափոխական ճանապարհով իշխանությունը զավթելու ծրագիրը խրախուսվում է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից: Ըստ ամենայնի իրավիճակն այնքան լուրջ է, որ նախազգուշացնող հայտաարությամբ է հանդես եկել Բակո Սահակյանը:

Հուլիսի 30-ին, ԱՀ ոստիկանության կոլեգիայի նիստին, մասնավորապես, անդրադարձ է եղել վերլուծական շրջանակների կանխատեսումներին, թե Արցախը կարող է բախումների շրջան ապրել, Սահակյանն ասել է, թե դա իրականությանը չի կարող համապատասխանել.«Մենք նպատակ չունենք հայտնվելու բախումների պայմաններում, որովհետեւ չի կարող այդպիսի բան լինել։ Բախումները տեղի են ունենում այն ժամանակաշրջանում կամ այն իրողությունների պայմաններում, երբ քաղաքական զարգացումները բերում են այդպիսի բախումների։ Մենք չունենք նման իրավիճակ մեր երկրում եւ չենք էլ ունեցել»։

Արցախի նախագահը հավելել է, որ տեղյակ է բնակչության տրամադրություններին, եւ որ «քաղաքացիների մեծ մասը քաջ է ու համեստ, պատրաստակամ դիրքորոշում ունի այդպիսի հարցերում եւ իրենք առաջնորդվելու են իրական տրամադրություններով»․ «Դուք կարող եք համոզված լինել, որ բոլոր նրանք, ովքեր ունեն երկրի բարօրությունը խախտելու նպատակ, բոլոր նրանք, ովքեր ոտնձգութուն կիրականցնեն պետականության նկատմամբ, կարժանան համարժեք գնահատականների»։ Բակո Սահակյանը շեշտել է, որ Արցախի ուժը նրանում է, որ դժվար ժամանակաշրջանները հաղթահարել է առանց ցնցումների․ «Մենք առանց աղմկոտ դրսեւորումների գործադրելու ենք մեր հնարավորությունները եւ կարգի ենք հրավիրելու անօրինականության ճանապարհը ընտրածներին»։

Այսպիսով՝ Արցախի նախագահը բաց տեքստով հայտարարում է, որ այսուհետ չի ընկրկելու ՀՀ իշխանությունների կամայականություններին եւ հարկ եղած դեպքում կոշտ դիմակայություն է ցույց տալու: Հատկանշական է, որ Արցախում հնարավոր խժդժությունների, Հայաստանի հեղափոխությունը պրոյեկտելու ու արտահերթ ընտրությունների հնարավորությանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը՝ հույս հայտնելով, որ նման բան տեղի չի ունենա.<< Հուսով եմ` դա տեղի չի ունենա` չնայած Հայաստանի իշխանությունների համառ ջանքերին: Արտահերթ ընտրությունները սովորաբար արտացոլում են ներքաղաքական ճգնաժամը, որի նախանշաններ Ղարաբաղում հաստատ չկան: Այնտեղ ձեռակերտ ճգնաժամ ստեղծելը մեծ անպատասխանատվության դրսևորում և ազգային շահերի դավաճանություն կլինի: Ղարաբաղցիները պետք է ամրություն ցուցաբերեն և մերժեն ապակառուցողական միջամտության ցանկացած փորձ>>:

Բակո Սահակյանը, ըստ էության, անում է մերժման քայլը՝ ցույց տալով, որ Նիկոլ Փաշինյանի կամայականություններին այլեւս չի ենթարկվելու: Ի հեճուկս այն բանի, որ Փաշինյանը կարող է այս հայտարարությունից հետո կրկին պնդել, թե ի դեմս Արցախի իշխանությունների, Հայաստանի դեմ դավադրություն է կազմակերպվում: Հոգեբանական ճնշման ներքո էր, որ ամիսներ առաջ Բակո Սահակյանը տուրք տալով ՀՀ վարչապետի ցանկություններին գնաց պաշտոնանկությունների, կադրային ռակիրովկաների, նույնիսկ իր մակարդակից ցածր հանդիպման մասնակցեց իմքայլականների հետ: Արցախի իշխանությունն ամիսներ անց. ըստ ամենայնի, հասկացավ, որ Փաշինյանի ճնշումներին ենթարկվելը ոչ այնքան մի քանի անձի ու նրանց պաշտոնի հարցն է լուծում, այլ սպառնում է Արցախի, ապա նաեւ Հայաստանի անվտանգությանը: Եւ որ դավադիրներին պետք է փնտրել ոչ թե Արցախում, այլ Հայաստանում: Դավադրություն չէ՞ արդյոք Արցախի ուժային կառույցների ղեկավարներին, ազատամարտի հրամանատարներին թիրախավորելը, դավադրություն չէ ՞ արդյոք, երբ հայտարարվում է, թե թավշյա հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր է, քան արցախյան ազատամարտի, դավադություն չէ, երբ պաշտոնավարող նախագահին ամիսներ են մնացել, իսկ Հայաստանից պահանջում են նրա հրաժարականը: Սրանք քայլեր են, որոնք ուղղված են Արցախի անվտանգության հիմքերը խարխլելուն, այս պահից Արցախում քաշվում է սահմանագիծը, եւ Բակո Սահակյանի մակարդակով հայտարարվում, որ դիմակայությունը կոշտ է լինելու:

Անի Սահակյան

դիտվել է 6438 անգամ
Լրահոս
«Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video) Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video) Երեխաներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք. Սևակ Խաչատրյանի ելույթը հունից հանեց ՔՊ-ին (video) Առուշի համար կռվել եմ շատերի հետ, շատ եմ ափսոսում․ Իշխան Սաղաթելյան (video) Ի՞նչ են անելու Արարատ Միրզոյանի հետ փակ դռների հետևում (video) Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ» Հիանալու բան չկա «Հրապարակ». Համահայկական հիմնադրամ՝ առանց Սփյուռքի եւ Եկեղեցու Ֆիդանը Բաքվում անդրադարձել է Հայաստանին «Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում «Հրապարակ». Միլիոնների պարգեւավճար կստանան Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում Չի բացառվում, որ երեկվա խոսույթը ոչ թե պարզապես հերթական տեղեկատվական ակցիան էր, այլ հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր. Արմեն Հովասափյան Գողացել են Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցու գանձանակը Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. 2-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել Ալիևը երեկ ասաց՝ ձեզ ներում չի՛ լինելու․․․ նոր սպառնալիք Ադրբեջանից․ Էդիկ Անդրեասյան (video) Ինչո՞ ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը. Արթուր Դանիելյան Կարողա՞ գիտեք՝ ձեզ պետք է պոնչո անենք, լու՞րջ եք ասում․ Ագնեսա Խամոյանը՝ Արայիկ Հարությունյանին (video) Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը Արևմուտքն ամեն ինչ անում է ժողովրդավարական ինստիտուտները ոչնչացնելու համար․ Զախարովա CBS News․ Իրանական հարվածներից ԱՄՆ-ի մի շարք ռազմաբազաներում խոշոր ավերածություններ են եղել ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 է խոցել Արմենիկում+-ի տնօրենը կկանգնի դատարանի առջև. ավարտվել է 1.6 մլրդ դրամի հափշտակման փորձի քննությունը «Գառիկ Դավթյանը քարտեզով խայտառակեց ՔՊ–ին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am