Պուտինն անձամբ կզբաղվի ԼՂ հարցով
Ռուսաստանն ու անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվորեն կնպաստեն Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցություններում փոխզիջումների ձեռք բերմանը, որոնք կմեկնարկեն մոտակա օրերին,այս մասին ռուսական «Իզվեստիա» թերթին հայտնել է դիվանագիտական շրջանակներում նրա աղբյուրը: Ռուսաստանի նախագահը պատրաստ է փոխզիջումների անհրաժեշտության հարցում անձամբ համոզել երկու կողմերի քաղաքական գործիչներին, քանի որ կողմերից ոչ մեկն էլ պատրաստ չէ զիջել,հայտնել է աղբյուրը և հավելել. «Հենց խոսքը վերաբերում է ռազմական գործողությունների դադարեցմանը, երկու կողմերն էլ պատրաստ են նստել բանակցային սեղանի շուրջ: Սակայն միանգամից հիշատակվում են փոխադարձ հավակնությունները (դժգոհությունները), և տարածքային հարցը դառնում է անլուծելի: Սպասվում են ծանր բանակցություններ, և այստեղ առանց Ռուսաստանի գործը գլուխ չես բերի: Կարգավորման ռուսական ծրագիրը կայանում է նրանում, որ Ադրբեջանին վերադարձվի տարածքի մի մասը, հակամարտության գոտում մտցվեն խաղաղապահներ, վերադարձվեն փախստականները, ու օրինականացվի Ղարաբաղը , իսկ հետո, երբ կրքերը հանդարտվեն, անցկացնել տարածաշրջանի պատկանելության մասին հանրաքվե: Սակայն կողմերից ոչ մեկն էլ չի ցանկանում համաձայնել այդ ծրագրին, եթե հանրաքվեի ելքը կանխորոշված չլինի հօգուտ իրեն: Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը Ռուսաստանի համար ռազմավարական գործընկերներ են, և նա կարգավորման բոլոր փուլերում էլ արել է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի կողմերին տրամադրի խաղաղ կարգավորման ու բացառի հակամարտելը: Դժվար է որևէ կանխատեսում անել, սակայն թշնամական գործողությունների դադարեցումը, անվստահության հաղթահարումը և գլխավորը՝ բանակցային գործընթացը տեղից առաջ մղելու փոխադարձ ցանկությունն արդեն կլինեն զգալի առաջընթաց»:
