Մարդիկ՝ ճաղերի հետևում

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ճաղերի հետեւում պահել մարդկանց՝ իրենց հայացքների համար: Եթե այդ մարդկանց խախտված իրավունքների մասին աջակիցները ցանկանում են բողոքել՝ նրանք էլ զրկված են դրա հնարավորությունից:
Մոտ երկու տասնյակ ակտիվիստներ բողոքի ցույց են անցկացրել Բաքվում՝ քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: Ցույցը, սակայն, երկար չի տևել, մեկնարկից մոտ ութ րոպե անց արդեն դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու հերթով բերման ենթարկել ցուցարարներին:

Ինչպես հաղորդում է «Ազատությունը»՝ ակցիան սկսվել էր Ադրբեջանի ընդդիմադիր դաշտի ամենահին ու կայացած կուսակցություններից մեկի՝ «Մուսավաթի» անդամ Ազադ Հուսեյնովի գործով դատական նիստից հետո: Ալիևի վարչակազմի դեմ պայքարող երիտասարդը կես տարի է՝ ճաղերի հետևում է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով, որը կտրականապես չի ընդունում: Հուսեյնովը պնդում է, որ թմրանյութն իր գրպանում է հայտնվել ոստիկանների անմիջական մասնակցությամբ, և դա է պատճառը, որ ձերբակալության պահին նրանք միանգամից հայտնաբերել ու առգրավել են այն:

Ամիսներ առաջ դեռ Հուսեյնովի փաստաբանը բողոք է ներկայացրել գործում առկա հակասությունների ու անճշտությունների վերաբերյալ, քննությունը, սակայն, մինչ օրս տեղից չի շարժվել: Այսօր պարզվել է, որ ոստիկանությունը ընդդիմադիր գործչի առաջադրած հարցադրումներին կրկին չի պատասխանել: Ի նշան բողոքի Հուսեյնովը մեկ շաբաթ է՝ հրաժարվել է հացից, օրերս նրա առողջական վիճակը վատացել է, իրավապահները տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց:

«Չնայած առողջական խնդիրներին՝ Ազադը հացադուլը դադարեցնելու միտք չունի», -այսօր հայտարարել է «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլին: «Իշխանությունը միտումնավոր ձգձգում է դատական գործընթացը առանց որևէ բացատրության ու հիմնավորման․ Ազադ Հուսեյնովը ութերորդ օրն է՝ հացադուլի մեջ է, մենք այսօր հորդորեցինք նրան հրաժարվել ծայրահեղ այդ քայլից, սակայն նա վստահեցրեց, որ հաստատակամ է գնալ մինչև վերջ»:

Ազադ Հուսեյնովը իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռ տարիներ առաջ, երբ սոցիալական ցանցերում սկսել էր քննադատել Ադրբեջանի իշխանություններին՝ համատարած կոռուպցիայի ու բռնաճնշումների համար: 2014-ին, իր դեմ սկսված քաղաքական հետապնդումներից հետո, ընդդիմադիր ակտիվիստը հարկադրված հեռացել էր հայրենիքից և քաղաքական ապաստան ստացել Լիտվայում: Անցած տարի, սակայն, նա վերադարձել էր Ադրբեջան՝ ծանր հիվանդությամբ տառապող հորը տեսակցելու, և հաջորդ օրն իսկ ձերբակալվել: Ավելի քան վեց ամիս է՝ Հուսեյնովի գործով քննությունը դոփում է տեղում, դատական նիստն այսօր էլ չսկսված՝ ընդմիջվել է՝ էլ ավելի բորբոքելով ընդդիմադիրների զայրույթը:

«Ազադը որևէ հանցանք չի գործել, և այժմ ճաղերի հետևում է հայտնվել լոկ «Մուսավաթ» կուսակցությանն անդամակցելու, իշխանություններին քննադատելու և հանուն ժողովրդավարության պայքարելու համար: Մեր նպատակն է հասնել նրա և Ադրբեջանի մյուս բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմանը», ֊ ասել է «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլին: Եթե դատարանը հիմնավոր համարի առաջադրված մեղադրանքը, Հուսեյնովը կարող է 5-12 տարվա ազատազրկման դատապարտվել:

Տեղական ու արևմտյան մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ քաղաքական են որակել նրա դեմ սկսված հետապնդումը: «Անցած տարիներին Ադրբեջանում հազարավոր մարդիկ ճաղերի հետևում են հայտնվել առանց որևէ հիմքի՝ ենթարկվելով կտտանքների», ֊ հայտարարել է Կտտանքների և բռնաճնշումների դեմ պայքարի կոմիտեն, մանրամասնելով՝ մի քանի տարվա ընթացքում առնվազն երեսուն մարդ կտտանքների զոհ է դարձել: Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է՝ Ալիևի վարչակազմը ընդգծված վերաբերմունք ունի նաև Եվրոպայում կամ այլ երկրներում քաղաքական ապաստան ստացած անձանց նկատմամբ, որոնք այս կամ այն պատճառով ստիպված են լինում վերադառնալ Ադրբեջան:

«Անցած հոկտեմբերին հորը տեսակցելու համար Բաքու վերադարձած Ազադ Հուսեյնովը կես տարի է՝ ազատազրկված է շինծու մեղադրանքներով», -ասել է իրավապաշտպան կազմակերպությունը՝ հավելելով․ ֊«Դատախազությունը ապօրինությունների ու կեղծ մեղադրանքների մասին հաղորդումները քննելու փոխարեն ճնշումներ է գործադրում լրագրողների, իրավապաշտպանների ու ակտիվիստների վրա»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1436 անգամ
Լրահոս
Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է После провала переговоров в Москве Конгресс дожимает антироссийский закон Պատերազմ բերողը դուք եք․ ձեզ երևի թե ասել են՝ Տիգրանաշենի մասին չխոսեք․ Շիրազ Մանուկյանը՝ ՔՊ-ին (video) «Սիլվա Համբարձումյան ծյոծի հետ գործարք են պատրաստում, ու․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ապշելու թվեր.Վիվարոյի միայն շրջանառությունը 10 միլիարդ դոլար է, Վիգենի եկամուտը՝ 1,5 միլիարդ դոլար» (video) Ձեզ ճղում եք, որ գաք ընդդիմությանը պատասխանեք, բայց գոնե մեկդ Հաջիևի արածը չեք դատապարտում (video) Հայկ Սարգսյանը բանտ է նստելու․ առավոտ 7-ին մտնելու են իրենց տուն․ Սուրեն Սուրենյանց (video) Արթուր Խաչատրյանը ՔՊ-ի համար առակ պատմեց․ «Թող շները պատմեն իրար, տեսե՛ք, քաջ է՝ հաչում է փղի վրա» (video) Ռուսաստանն իրեն էշի տեղ չի դնելու. Մոսկվայում կատաստրոֆիկ որոշում է կայացվելու (video) Քրիստինե Վարդանյանը «պատին դեմ տվեց» ՔՊ-ականներին (video) Սարսափելի է․ Ադրբեջանը հաշվարկել է Հայաստանի ընդդիմության քայլերը․ Սուրեն Սուրենյանց (video) Գեղամ Մանուկյանը ներողություն խնդրեց․ Երբ Արման Եղոյանը ծնված չէր, Դաշնակցությունը կար (video) Պարոն Ռուբինյան, ձևավորեք պատվիրակություն և մեկնեք Բաքու. Աղվան Վարդանյան (video) ՀԴԿ-ն պահանջում է քրեական վարույթ նախաձեռնել Արման Եղոյանի «առերեւույթ ֆաշիստական գնահատականների» կապակցությամբ Արա Զոհրաբյանը նշանակվել է Ու՞մ երեխանրի հաշվին եք ասում՝ գազը թող թանկանա․ Հայկ Ֆարմանյանը՝ ՔՊ-ին (video) Մայր բուհի դեմ գրոհ է․ նախկինում դատված Սուրեն Պապիկյանին էլ կարգեցիք․․․ Էդգար Ղազարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am