Տանկեր, որոնց թրթուրների տակ ինչ-որ ընդդիմադիր երեւույթներ են ճզմվել, չեն եղել.Փաշինյանի հերթական սուտն է.Վիկտոր Սողոմոնյան (video)

«Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը երբեւէ չի պարզաբանվել:  Գործում առկա անորոշ ձեւակերպումները երբեք չեն հստակեցվել ոչ քննիչների, ոչ դատախազների կողմից: Մենք հարցնում ենք՝ կոնկրետ ասեք, թե Ռոբերտ Քոչարյանի որ գործողությունների համալիրի միջոցով է տապալվել սահմանադրական կարգը եւ որ հոդվածներն են դա սահմանում: Որ հոդվածով է սահմանված որ մեղքը: Եթե ինձ մեղադրում են մարդասպանության մեջ, ինձ պետք է ասեն, որ դու գացիր, այս բութ գործիքը վերցրեցիր, խփեցիր ինչ-որ մեկի գլխին, նա մահացավ: Այս դեպքում ոչ մի պարզաբանում չկա, ուղղակի ասում են՝ տապալել է սահմանադրական կարգը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Շատ է նշվում զինված ուժերի ապօրինի օգտագործման մասին: Նախ ԶՈՒ օգտագործումը բացարձակապես օրինական է, եւ դա մեկ անգամ չէ, որ ապացուցվել է եւ հրապարակային դատավարության, եւ տարբեր բանավեճերի ընթացքում: Եթե նույնիսկ համարենք, որ զինված ուժերն օգտագործել է ոչ օրինական կերպով, ապա որեւէ օրենք, Սահմանադրության որեւէ նորմ չի մատնանշում, որ դա նշանակում է սահմանադրական կարգի տապալում:Տանկեր, որոնց թրթուրների տակ ինչ-որ ընդդիմադիր երեւույթներ են ճզմվել, քաղաքում ընդհանրապես չեն եղել: Սա Նիկոլ Փաշինյանի հերթական սուտն է:»,-ասաց Սողոմոնյանը:

 «Գործադիր եւ օրենսդիր իշխանության կողմից գործադրվել են բացահայտ ճնշումներ նախագահ Քոչարյանին կալանքից ազատած դատավորներ Ազարյանի եւ Գրիգորյանի նկատմամբ: վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում: Սա ընդհանրապես խայտառակություն է, որ երբեւէ չի եղել Հայաստանում:

Եվ վերջապես, մեր պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն չի տրվել պաշտպանական կողմից ելույթ ունենալ:

Այս մեկ տարում բազմաթիվ նոր երեւույթներ են եղել, օրինակ զանգովի արդարադատություն, դատավոր Հրաչ, որ մեր օրերի հերոսն է եւ ունի բազմաթիվ գործընկերներ, ցավոք սրտի:

Ունենք Սիլվա Համբարձումյանի գործը, որ սկզբում ասաց փողը տվել եմ, հետո ասաց՝ չեմ տվել, հետո ասաց՝ ուրիշին եմ տվել: Ունենք Վահան Շիրխանյանի բաց նամակը, որ տեսան մարտի 1»-ը չի ստացվում, փորձեցին հոկտեմբերի 27-ը կապել ինչ-որ ձեւով, որը եւս չստացվեց»,-հայտարարեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը:

 

դիտվել է 994 անգամ
Լրահոս
Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի․ «Հրապարակ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Շոու` տիրադավների մասնակցությամբ․ «Հրապարակ» Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am