Պետք է ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանն ուղղված ջանքերը. Շթայնմայեր
Վիեննայում ԵԱՀԿ-ում 2016թ. նախագահությունը ստանձնելու արարողության ժամանակ՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի առջեւ ելույթ ունենալիս, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը հայտարարել է, որ պետք է ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանն ուղղված ջանքերը:«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն, իր ջանքերն է գործադրելու ՄԽ համանախագահներին աջակցելու համար՝ հակամարտության համար միավորված լուծում գտնելու նպատակով։ Այդ ձգտումները պետք է ակտիվացնել»,- ասել է նախարարը։
