Սկանդալային վարչապետը. Օսմանյան կայսրության պաշտոնյայի թոռը, որը դեմ էր հայերի ջարդերին

Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը նախօրեին գումարեց իր անդրանիկ նիստը: Դաունինգ Սթրիթում ողջունելով նոր կառավարությանը՝ Ջոնսոնն ասել է, թե հրաշալի է տեսնել նոր թիմին: Կառավարության առաջնահերթությունը նա համարել է «Բրեքզիթ»- ի իրականացումը:

«Ինչպես դուք գիտեք, մեր երկրի պատմության վճռական փուլում մեր առջև կարևոր խնդիր կա: Մենք հանձնառու ենք Եվրամիությունից դուրս գալ հոկտեմբերի 31-ին, կամ գուցե ավելի շուտ», - ասել է Բորիս Ջոնսոնը՝ այդ հարցում իր վճռականությունը արտահայտելով կարճ ձևակերպմամբ՝ «ոչ՛ եթե-ներ, ոչ՛ բայց-եր»: Այսինքն առանց հարցականների ու ձգձգումների պետք է իրականացնել «Բրեքզիթ»-ը:
Դեռ նախկինում նա դիրքորոշում էր հայտնել, որ եթե Բրյուսելի հետ չի հաջողվում համաձայնության գալ, ուրեմն պետք է «կոշտ Բրեքզիթ» իրականացնել, առանց համաձայնությունների դուրս գալ Եվրամիությունից:

Նախկին վարչապետ Թերեզա Մեյը փորձում էր հասնել երկկողմ համաձայնության, բանակցությունները շարունակելու համար «Բրեքզիթ»-ի ժամկետը երկու անգամ հետաձգվեց, բայց Մեյը ձախողվեց ու հրաժարական տվեց, իսկ հետաձգված վերջին ժամկետը հոկտեմբերի 31-ն է։

Կառավարության նիստից հետո Բորիս Ջոնսոնը վարչապետի պաշտոնում առաջին անգամ ելույթ է ունեցել Բրիտանիայի խորհրդարանում: «Մեր առաքելությունն է հոկտեմբերի 31-ին իրականացնել «Բրեքզիթ»-ը՝ նպատակ ունենալով միավորել ու նոր լիցքեր հաղորդել մեր հզոր Միացյալ Թագավորությանը և այս երկիրը դարձնել աշխարհի ամենալավ տեղը» - ըստ «Ազատության»՝ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատում հայտարարել է Բորիս Ջոնսոնը՝ խոստանալով 99 օրվա ընթացքում Բյուսելի հետ համաձայնագիր կնքել, իսկ եթե Եվրամիության ղեկավարները մերժեն, ինչը նա քիչ հավանական է համարել, ապա Եվրամիությունից Բրիտանիան դուրս կգա առանց համաձայնագրի:

Լոնդոնի նախկին քաղաքապետը, նախկին արտգործնախարարը, հիմա Բրիտանիայի նոր վարչապետը միջազգային հանրության ու մամուլի ուշադրության կենտրոնում է: Թուրքական մամուլը հիշեցնում է, որ նրա նախնիները Թուրքիայից են, երկրի հյուսիսում ընկած Չանկիրի նահանգից: Բորիս Ջոնսոնի նախնիները Օսմանյան Կայսրությունում նաև բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցրել, նրա մեծ պապը՝ Ալի Քեմալը երեք ամիս ներքին գործերի նախարար է եղել, նաև կրթության նախախարի պաշտոն է զբաղեցրել: Ալի Քեմալի հայրը ծնվել է Չանկիրի նահանգի Կալֆատ գյուղում 1813 թվականին:
«Հյուրիեթ Դեյլի Նյուս»-ի փոխանցմամբ՝ այդ գյուղի բնակիչ Մուստաֆա Բալին ասել է, թե «այդ ընտանիքն այնպիսի անդամներ ունի, որոնք կարող են առաջնորդել աշխարհը, դա մեզ հպարտացնում է»: Նա ասել է, թե գյուղում Ջոնսոնի նախնիներին ասում են «Sarıoğlangiller», ինչը թուրքերեն նշանակում է «շիկահերների տղաներ»: Գյուղի այլ բնակիչ հույս է հայտնել, որ Բորիս Ջոնսոնը կօգնի լուծելու գյուղի խնդիրները, գյուղապետն էլ հույս ունի Լոնդոն մեկել՝ գյուղացիների անունից անձամբ շնորհավորելու Բորիս Ջոնսոնին՝ Բրիտանիայի վարչապետ դառնալու համար:

Թուրքիայի խորհրդարանում քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Թվիթերում գրել է Ջոնսոնի պապի մասին: Ստամբուլում «Ազատության» թղթակից Տաթևիկ Սարգսյանի փոխանցմամբ՝ Փայլանը գրել է. «Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը Օսմանյան կայսրությունում գործունեություն ծավալած Ալի Քեմալի թոռն է։ Ալի Քեմալը լրագրող և քաղաքական գործիչ էր, որը ընդդիմանում էր Աբդուլ Համիդ 2-րդի բռնապետությանը և երիտթուրքերի ազգայնական քաղաքականությանը։ Նա ասում էր, որ երիտթուրքերը երկիրը կործանման են տանում և իրավացի էր: Ալի Քեմալը դեմ դուրս եկավ հայերի տեղահանությանը: Երբ ներքին գործերի նախարար էր, պայքարում էր ցեղասպանության պատասխանատուներին դատարանի առաջ կանգնեցնելու համար: Ստամբուլում կայացած դատավարությունների արդյունքում պատժվեցին ցեղասպանության որոշ դերակատարներ: Ալի Քեմալը խիղճ ունեցող քաղաքական գործիչ էր։ Նա պահանջում էր, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն Հայոց ցեղասպանության պես մեծ հանցագործության համար մեղավորները։ Եթե հաջողեր, պետությունը կմաքրվեր ցեղասպան և բռնարար ավանդույթներից։ Հանցագործությունն անպատիժ մնաց, կրկնվեց, կրկնվում է։ Ալի Քեմալը թող հանգչի խաղաղությամբ»:
Ահա, բրիտանացի, թերևս, աշխարհի ամենակոլորիտային-սկանդալային պաշտոնյանի կերպարը, որը ղեկավարելու է Միացյալ Թագավորությունը՝ իրականացնելով՝ ԵՄ-ի Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2723 անգամ
Լրահոս
Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է После провала переговоров в Москве Конгресс дожимает антироссийский закон Պատերազմ բերողը դուք եք․ ձեզ երևի թե ասել են՝ Տիգրանաշենի մասին չխոսեք․ Շիրազ Մանուկյանը՝ ՔՊ-ին (video) «Սիլվա Համբարձումյան ծյոծի հետ գործարք են պատրաստում, ու․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ապշելու թվեր.Վիվարոյի միայն շրջանառությունը 10 միլիարդ դոլար է, Վիգենի եկամուտը՝ 1,5 միլիարդ դոլար» (video) Ձեզ ճղում եք, որ գաք ընդդիմությանը պատասխանեք, բայց գոնե մեկդ Հաջիևի արածը չեք դատապարտում (video) Հայկ Սարգսյանը բանտ է նստելու․ առավոտ 7-ին մտնելու են իրենց տուն․ Սուրեն Սուրենյանց (video) Արթուր Խաչատրյանը ՔՊ-ի համար առակ պատմեց․ «Թող շները պատմեն իրար, տեսե՛ք, քաջ է՝ հաչում է փղի վրա» (video) Ռուսաստանն իրեն էշի տեղ չի դնելու. Մոսկվայում կատաստրոֆիկ որոշում է կայացվելու (video) Քրիստինե Վարդանյանը «պատին դեմ տվեց» ՔՊ-ականներին (video) Սարսափելի է․ Ադրբեջանը հաշվարկել է Հայաստանի ընդդիմության քայլերը․ Սուրեն Սուրենյանց (video) Գեղամ Մանուկյանը ներողություն խնդրեց․ Երբ Արման Եղոյանը ծնված չէր, Դաշնակցությունը կար (video) Պարոն Ռուբինյան, ձևավորեք պատվիրակություն և մեկնեք Բաքու. Աղվան Վարդանյան (video) ՀԴԿ-ն պահանջում է քրեական վարույթ նախաձեռնել Արման Եղոյանի «առերեւույթ ֆաշիստական գնահատականների» կապակցությամբ Արա Զոհրաբյանը նշանակվել է Ու՞մ երեխանրի հաշվին եք ասում՝ գազը թող թանկանա․ Հայկ Ֆարմանյանը՝ ՔՊ-ին (video) Մայր բուհի դեմ գրոհ է․ նախկինում դատված Սուրեն Պապիկյանին էլ կարգեցիք․․․ Էդգար Ղազարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am