ԴԱԻՇ-ի կողմից մահապատժի ենթարկված ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆի ընտանիքը դատի է տվել Սիրիայի կառավարությանը՝ հայտնում է ABC News-ը: Ապրիլի 18-ին Վաշինգտոնի դաշնային դատարան է ներկայացվել 90 մլն դոլար փոխհատուցման պահանջով հայց:
Լրագրողի հարազատների կարծիքով՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությունն աջակցել է ԴԱԻՇ-ի գրոհայիններին: «Սիրիան պատասխանատու է, որովհետև խմբավորմանը տրամադրել է ֆինանսական, նյութական և ռազմական օգնություն»,- ասվում է փաստաթղթում: Նշվում է, որ այդ գործոնները նպաստել են Սոթլոֆի առևանգմանը և սպանությանը:
2014թ. սեպտեմբերի 2-ին համացանցում հայտնվել էր Սոթլոֆի մահապատժի տեսանյութը: Մի շարք պարբերականներում, այդ թվում՝ Time և Foreign Policy ամսագրերում աշխատող Սոթլոֆը Սիրիայում գերեվարվել էր 2013-ի օգոստոսին:
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը