Լավրովը՝ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի մասին
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ապրիլի 20-ին նախատեսված Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի օրակարգը արտացոլում է Ռուսաստանի հետաքրքրությունները, և խաղ մեկ դարպասով չի լինի, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք համաձայնվել ենք դաշինքի համապատասխան առաջարկությանը, որը եղել է կապերի սառեցման նախաձեռնողը և այժմ անհրաժեշտ է համարել այդպիսի առաջարկով դիմելու մեզ: Սակայն մենք պարզ հասկացնել տվեցինք, որ չի կարող լինել «բիզնես ինչպես սովորաբար», չի կարող լինել խաղ մի դարպասով, և օրակարգը, որը հաստատվել է վաղվա նիստի համար, արտացոլում է ոչ միայն այն, ինչը հարկավոր է ՆԱՏՕ-ին, այլ նաև այն, ինչը հետաքրքրում է Ռուսաստանին»,- հայտարարել է նա իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Մարկ Էյրոյի հետ հանդիպման ժամանակ:
